1.Առաջնորդների կարիք ունեն միայն չկայացած ազգերը.
Ինչպես երեխան կարիք ունի ծնողի, դայակի, որ ճիշտ ուղղով աճի, այդպես էլ առաջնորներն են ղեկավարում չկայացած, անուս, իր գործը լավ չհասկացող ազգին: Սովորաբար հեղափոխություններն ընթանում են հետևյալ ուղղով. իշխանությունից դժգոհ ժողովրդի մեջից հայտնվում է «առաջնորդը», որը միավորում է մարդկանց, տապալում իշխանությանը և ինքն իր շրջապատի հետ դառնում իշխանություն: Սկզբում ամենինչ շատ լավ է ընթանում: Առաջնորդն անցկացնում է բազմաթիվ բարեփոխումներ, բարձրացնում է աշխատավարձերը, արդարությունը վերականգնում..... բայց ժամանակի ընթացքում «առաջնորդը» մոռանում է իր ժողովրդի մասին, իր աթոռի մասին ավելի շատ մտածում և տրվում անձնական քմահաճույքների, այլ կերպ ասած՝ իշխանությունը վերածվում է կլեպտոկրատիայի: Պատմության մեջ շատ քչերն են եղել, որ իրենց մինչև վերջ արդարացրել են, այն էլ իրենցից հետո երկրում կամ քաոս է սկսվում, որովհետև ազգը միշտ այդ մարդուց էր կախված և առանց առաջնորդի չէր կարա, կամ էլ առաջնորդին հաջորդածներն են քանդում ամենինչ:

 


2.Հեղափոխությունը Հայաստանի համար վտանգավոր է.
Ցանկացած հեղափոխությանը, թեկուզ կարճ ժամանակով, հաջորդում է հետհեղափոխական ճգնաժամ՝ քաոս, իսկ եթե հեղափոխություն իրականացնողները չունեն հետհեղափոխական ծրագրեր և դրանք իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և միջոցներ, ապա երկիրը կարող է ամբողջովին փլուզվել:
Արցախի և Հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունն անմիջականորեն կախված է Հայաստանի ներքին դրությունից: Հնարավոր քաոսի, լարվածության դեպքում լրիվ անհարմար պայմաններում պատերազմի մեջ մտնելու խոշոր ռիսկ է առաջանում, այդիսկ պատճառով նման հարցերում մարդը պետք է ինքն իրեն դրսևորի որպես գիտակից անհատ, այլ ոչ թե «առաջնորդի» կողմից ղեկավարվող ամբոխի մասնիկ:

 


3.Երկիրը փոխելու ամենակայուն, անվտանգ և արդյունավետ ճանապարհը ներքևից վերև փոխելն է, այլ ոչ թե հակառակը.

Մարդիկ իշխանության փոփոխություն են պահանջում, բայց քանի՞սն են պատրաստ իրենք իրենց փոխելու: Քչերն են, որ պատրաստ են նախևառաջ իրենց փոխելու, այնուհետև այլ բան պահանջելու կամ անելու: Օրինակ բերեմ. քաղաքացի համար մեկը այգում աղբ է թափում, այնուհետև գալիս է քաղաքացի համար երկուսը և նույն վայրում ևս աղբ թափում, հետո երրորդը և այդպես շարունակ: Հետո վերադառնում է քաղաքացի համար մեկը, տեսնում, թե ինչ կեղտոտ է միջավայրը, և մնացածի հետ մեղադրում կառավարությանը՝ քաղաքը կեղտոտ պահելու համար:

Որպես ամփոփում ասեմ, որ մենք գտնվում ենք հետխորհրդային սինդրոմի տակ, և մեր մոտ խնդիրը ոչ թե մի քանի «առաջնորդների» և «բռնապետերի» վատ կամ լավ լինելու մեջ է, այլ մեր ամբողջ ազգի մենտալիտետի, հետևաբար նաև՝ ստեղծված համակարգի մեջ է:

 

 

Խոսրով Սեդրակյան