Երբ պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ի թիվս այլ հարցերի, մի նրբություն ևս պետք է հաշվի առնել։

Մինչ Խորհրդային միության փլուզումը, Իրանն առանձին դիվանագիտական հարաբերություններ չուներ Հարավկովկասյան խորհրդային հանրապետությունների հետ։ Թեհրանն իր հարաբերությունները կառուցում էր Մոսկվայի հետ։

Իրանը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ սկսել է առանձին դիվանագիտական հարաբերությունները հաստատել ԽՍՀՄ փլուզումից և վերջիններիս անկախանալուց հետո։ Իսկ Խորհրդային Միության տարալուծումից հետո Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանական Հանրապետության կազմում։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ Իրանը ճանաչում էր Ադրբեջանական Հանրապետությանը՝ որպես առանձին, անկախ պետություն իր ներկայիս սահմաններով, այդ ժամանակ Արցախն Ադրբեջանի կազմում չէր։