Երկար դեգերումներից հետո ԿԳ նախարարության ակտը,որը կազմվել էր Շիրակի պետհամալսարաում ռեկտոր Սահակ Մինասյանի գործած անօրինականությունների և հանցագործությունների վերաբերյալ հասանելի դարձավ նաև մեզ,քանի որ երկու շաբաթից ավել է ռեկտորը չէր ցանկանում այն հանրայնացնել և ստեղծվել էր այնպիսի տպավորություն,որ ԿԳ նախարարության կազմած ակտը՝ԿԳ նախարարի և նրա ընկերոջ՝ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի անձնական նամակագրությունն է..Սակայն մեր կողմից այս խնդրի բարձրաձայնումը տվեց իր արդյունքները՝ակտը նաև հասանելի է բուհի գիտխորհրդի անդամներին...
Քանի որ ակտը բավական մեծածավալ է,կփորձենք դրան արձագանքել մաս-մաս...
ՄԱՍ՝1
Մեր հարցադրումը.
Համալսարանի դահլիճը և ճաշարանը վերանորոգվել են, որի անհրաժեշտությունը չի եղել: Վերանորոգման համար ծախսվել է խոշոր գումար (համապատասխանաբար՝ 118 մլն. և 25 մլն. ՀՀ դրամ).
ԿԳ նախարարության պարզաբանումը.
Ուսումնասիրվեց կազմակերպության 2016 թվականի երկրորդ կիսամյակի և 2017 թվականի տարեկան գնումները. արդյունքում պարզվեց հետևյալը. նախ 2016 թվականի գնումների պլան գոյություն չունի, իսկ 2017 թվականի գնումների պլանը չի հրապարակված ՀՀ ֆինանսների նախարարության Gnumner.am կայքում: Փաստորեն խախտվել է:
Գնումների մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է՝ ՙՙԳնումների պլանը, ներառյալ՝ փոփոխությունները, հաստատվելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում,…՚՚: Ինչպես նաև ՙՙԳնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին՚՚ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 4-րդ գլխի 16-րդ կետի՝ ՙՙԳնման գործընթաց սկսելու համար գնման առարկան պետք է ներառված լինի գնումների պլանում:՚՚ Իսկ նույն որոշման 17-րդ կետում ասվում է՝ ՙՙԳնման գործընթացի կազմակերպման իրավական հիմքը սահմանված պահանջներին համապատասխան հաստատված, իսկ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում' նաև հրապարակված, գնումների պլանի առկայությունն է:՚՚
Այնուամենայնիվ գնումներ իրականացվել են, մի շարք դեպքերում պարզ չեն պատասխանատու ստորաբաժանումները, չնայած դրան կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունները աշխատանքը ընդունեց տողում ստորագրել է, հիմնադրամի ռեկտորը և այստեղ էլ խախտվել է վերը նշված ՀՀ կառավարության որոշման 17-րդ գլխի 108-րդ կետը՝ ՙՙՙՊայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) ստորագրմամբ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:՚՚:
Ինչ վերաբերվում է դահլիճի և մինի խոհանոց-բանականության բանալի ուսանողական ակումբի վրա կատարված ծախսերին (պայմանագրերում աշխատանքները տարանջատված չեն), ապա ծախսվել է 87229.5 հազար դրամ և աշխատանքները դեռ շարունակվում են, իսկ խոհանոցի վերանորոգման և կահավորման վրա ծախսվել է 15900 հազար դրամ:
Մեր արձագանքը.
Բնականաբար, աշխատանքները դեռ ավարտված չեն ու զարմանալի է, որ պարոն Մինասյանը բարձրաձայնում էր,որ ծախսվել է ընդամենը 34 մլն դրամ դահլիճի վերանորոգման(երկրորդ մամլո ասուլիսի ժամանակ ռեկտորը հայտարարեց,որ ծախսվել է 33 միլիոն դրամ...Ստացվում է անհամապատասխանություն...Դե պարոն Մինասյանի համար այդ 1 միլիոն դրամը "կոպեկներ" են...), իսկ 35 մլն նախասրահի(երկրորդ մամլո ասուլիսի ժամանակ է հայտարարել այս թիվը)՝այսպես կոչված մինի խոհանոց-բանականության բանալի ուսանողական ակումբի համար։Դահլիճը մասնատելով ռեկտոր Մինասյանը փորձում էր այդպիսով "մեղմել" իր աստղաբաշխական ծախսերը: Արդյունքում,պարոն Մինասյանի մամլո ասուլիսների ժամանակ նշված թվի և ԿԳ նախարարության բերած տվյալների միջև առաջանում է տարբերություն՝ 18 մլն 229 500 դրամը... Շատ հետաքրքիր է, որ ռեկտորի համար բուհի համար այդ բավական մեծ գումարային տարբերությունը շատ սովորական է...Բնականաբար, երբ աշխատանքները ավարտվեն, պարզ է, չէ՞, որ ռեկտորի նախնական ասած 100 մլն դրամը ծախսվելու է, ինչ որ ի սկզբանե ռեկտորը հայտարարել էր սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած գիտական խորհրդում։ Այս 100 միլիոն դրամին պետք է գումարել նաև 18 միլիոն դրամը՝որպես Համաշխարհային բանկի ծրագրին մասնակցողի համաֆինանսավորում և կստացվի մեր նշած՝118 միլիոն դրամը: Ի դեպ,դահլիճի կահավորումն այդ գումարի հետ կապ չունի...Կահավորումն արվել է Համաշխարհային բանկի դրամաշնորհի միջոցներով...Էլ ո՞րն էր սրա հերյուրանքը։
Քանի որ չի պահպանվել գնումների մասին օրենքի և ոչ մի կետ, բնականաբար բերված թվերը ևս արժանահավատ չեն, մեր պատկերացմամբ "կրթության ոլորտի Կոլումբոսը" շատ ֆոկուսներ արած կլինի, իսկ սա կարող է պարզել միայն անկախ աուդիտը։
Խոհանոցի վերանորոգման և կահավորման ծախսերը ևս կասկած են առաջացնում,քանի որ ռեկտոր Մինասյանը գիտական խորհրդում խոսել է 25 մլն դրամի մասին…Իսկ 16 մլն. դրամ հատկացվել էր միայն սարքավորումներին: Հավաստի տեղեկությունների համաձայն բուֆետի կահավորումն (սեղանները,աթոռները) ԱՆՎՃԱՐ է՝այն հատկացված է Կոկա-Կոլա ընկերության կողմից: Ստացվում է՝բուհի ռեկտորն ինչպես ուզել, այնպես էլ ծախսել է բուհի բյուջեն...
Այսինքն,ռեկտորի կողմից ստեղծված "Տնտեսական գործունեության, գնումների և լրացուցիչ ծառայությունների համակարգման բաժինի" 10 աշխատակիցները ահռելի գումարներ են ստանում բուհի բյուջեից որպես աշխատավարձ և ծավալում են անօրինական տնտեսական և առևտրային գործունեություն՝կոպտորեն խախտելով ՀՀ համապատասխան օրենքները... Արդյունքում՝մեկ տարվա մեջ պարոն Մինասյանն իր ակտիվ,բայց անիմաստ և օրինախախտ "շինիչ" գործունեության պատճառով տարրական թալանել է համալսարանի բյուջեն և հայտարարում է,որ ՇՊՀ-ն ֆինանսական ճգնաժամի մեջ է...
Մեր հարցադրումը.
Ըստ հաստիքացուցակի գրանցված է 3 վարորդ, սակայն աշխատում է միայն մեկը.
ԿԳ նախարարության պարզաբանումը .
Ըստ հաստիքացուցակի գրանցված է 3 վարորդ, սակայն աշխատում է միայն մեկը. Ուսումնասիրության պահին պարզվեց, որ կա 3 վարորդի հաստիք, այդ պահին փաստացի աշխատում էին 3-ը՝ Ռուշանյան Գագիկ Լևոնի, ծառայողական մեքենայի վարորդ ընդունվել է 01.08.2016 թվականին, Կարապետյան Հարություն Սեդրակի ավտոբուսի վարորդ ընդունվել է 01.09.2017 թվականին և Աղաջանյան Սեյրան Հարությունի ընդունվել է 08.01.2016 թվականին:
Մեր արձագանքը.
Ըստ հաստիքացուցակի աշխատանքի են ընդունվել երեք վարորդ, պարզ է սա: Անհայտ վարորդներից մեկին մեզ "ներկայացրեցին" ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակից հետո,ով պարզվեց,որ վարում է բուհի ավտոբուսը...Խնդրո առարկան այն է, որ այն մի վարորդին՝Գագիկ Ռուշանյանին, ոչ ոք չի տեսել աշխատանքի մեջ ու գաղտնի բուհի բյուջեի հաշվին լավություն են անում։Անծանոթ է նաև մեզ համար մյուս վարորդի ինքնությունը...
Հետաքրքիր բացահայտում ևս մեզ և բուհի աշխատակիցների համար...Սահակ Մինասյանի վարորդի՝Ավագ Ռուշանյանի անունը ԿԳ նախարարության փաստահավաք խմբի ակտում չկա...Այսինքն,Ավագ Ռուշանյանը ապօրինի է աշխատում համալսարանում կամ ուրիշի փոխարեն...Սա քրեորեն պատժելի հանցագործություն է...
Ի դեպ,ռեկտորի ծառայողական մեքենան "проходной двор" է հիշեցնում՝ռեկտորի համալսարանական շրջապատից ով ասես այդ մեքենան վարում է...
Շարունակելի...
Գագիկ Համբարյան