ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ լրագրողները կարծիքս են հարցնում: Անդրադառնամ այստեղ, որ բոլորին հասանելի լինի:
Վերահաստատում եմ իմ պնդումն առ այն, որ Հայաստանն իր աշխատանքն ամբողջությամբ կատարել է: Ավելին՝ ելնելով այն սպասումներից, որ ԵՄ մեր գործընկերները նույնպես պիտի գործադրեն համարժեք և շոշափելի ջանքեր այս ուղղությամբ, մեր հանձնաժողովը որոշում է կայացրել եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ միասին հրավիրել թեմային վերաբերող խորհրդարանական լսումներ դեկտեմբերի 1-ին:
Այո, սա, եթե ուզում եք, քաղաքական ավանս է, պարտավորեցնող քայլ, որպեսզի գալիք գագաթնաժողովի քաղաքական փաստաթուղթ հանդիսացող հռչակագիրը Հայաստանին անմիջականորեն վերաբերող հատվածներով համապատասխանի ոչ միայն մեր ազգային և պետական շահերին, այլև արդեն նախաստորագրված համաձայնագրում ամրագրված մոտեցումներին Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: