ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաշինյանի Բրյուսելյան զբոսանքի վերջին հանգրվանը հանդիպումն էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։
Երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունների համեմատական վերլուծությունը հատկանշական երանգներ է ի ցույց դնում։
Հայկական կողմի տեքստում նախընտրություն է տրվել ներքին օրակարգի մասին զեղումներին, որինցից այնուհանդերձ պարզ է դառնում, որ ԵՄ-ն իր աջացությունը չի հայտնել սահմանադրական հանրաքվեին, այլ սահմանափակվել է «ռեֆորմներ», «կոռուպցիայի դեմ պայքարի», «դատաիրավական» ոլորտներով։
Եվրոպական կողմը, իր հերթին նախընտրություն է տվել Արցախյան հակամարտության կարգավորման թեմային, վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչի մասին հիշատակում հայկական տարբերակում չկա։
Իր հերթին կառավարության տարբերակում խոսք է գնում Վիզաների ազատականացման խնդրի մասին, որի շուրջ եվրոպական կողմը լուռ է։
Մի խոսքով, վերջնականապես պարզ դարձավ, որ Փաշինյանը Բրյուսել էր մեկնել հանրաքվեն «սղցնելու» համար, բայց դա եվրոպացիներին համար բավարար չէր»։