Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գործած ամենամեծ անօրինականություններից մեկը՝առկա համակարգում սովորող ուսանողների զեղչերի մինչև հիմա ուժի մեջ չմտնելն է...Ըստ օրնենքի՝ԲՈՒՀ-երում ուսանողական նպաստներ տալու մասին դիմումներն ընդունվում են ուսումնական տարվան նախորդող և հաջորդող 2 շաբաթների ընթացքում...Սեպտեմբերի 8-ին ռեկտորատի նիստում որոշում է ընդունվել՝«Առկա համակարգում սովորող ուսանողների 2017-18 ուստարվա վարձավճարների վերջնաժամկետ սահմանել սույն թվականի սեպտեմբերի 12-ը ներառյալ... «(տե՛ս լուսանկարը)...Հավելեմ,որ այս որոշումը լիովին համընկնում է օրենքում նախանշված ժամկետներն...Սակայն օրենքը պարոն Մինասյանի համար չէ...Պարոն Մինասյանը,որքան կարելի է կռահել,ամեն ինչ անում է օրենքները շրջանցելու,չկատարելու և կոպտորեն խախտելու համար...Նա «դրայվ» է ստանում դրանից... Պատահական չէ,որ վերջին մի քանի ամիսներում ռեկտորի կողմից ընդունված բազմաթիվ որոշումները, օրինակ՝ ինտեգրված ուսուցումը,ուսպլանների փոփոխությունը բոլոր կուրսերի համար,թերբեռնված կուրսերում լսարանային ժամերի 50 տոկոսով կրճատումը,սեպտեմբերի 1-ով դասախոսների հետ պայմանագրեր չկնքելը և այլն,ապօրինի են և իրենց մեջ հանցանք են պարունակող...Էլ չեմ ասում,թալանչիական շինարարությունների մասին...


Ժառանգած 500 միլիոն դրամը մեկ տարվա մեջ «ծախսելուց» հետո պարոն Մինասյանին այլ բան չէր մնում,քան կրճատել ԲՈՒՀ-ի ծախսերը...Հարցն այն է,որ պարոն Մինասյանը չցանկացավ այդ կրճատումներն անել իր սիրելի շրջապատին տրվող ահռելի աշխատավարձերի և անիմաստ շինարարությունների հաշվին,որոշել է,բառի բուն իմաստով, մտնել ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի գրպանները... Դասախոսներին «թալանելու» գործընթացը օրինականացվեց ուստարվա սկսվելուց մեկ ամիս անց...Սեպտեմբերի 1-ին մեզ հայտարարվեց,որ վարձատրվելու ենք ժամավճարով,սակայն երբ հոկտեմբերին ստացանք աշխատավարձերը,պարզվեց,որ վարձատրվել ենք դրույքաչափով... Պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը մեխանիկորեն նվազեց 20-50 հազար դրամով...


Պրոֆեսորադասախոսական անձնակազմի գրպանները թեթևացնելուց հետո պարոն Մինսայանը կոպտորեն խախտեց իր իսկ կողմից ստորագրված որոշումը՝ առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների 2017-18 ուստարվա վարձավճարների վերջնաժամկետ սահմանել սույն թվականի սեպտեմբերի 12-ը ներառյալ և մինչև հոկտեմբերի կեսերը դեռ դիմումներ էր ընդունում...Իսկ հոկտեմբերի 16-ին անտաղանդ կազմակերպված իր «մամլո ասուլիսի» ժամանակ հայտարարեց,որ նույն օրը համալսարանի բոլոր ֆակուլտետների պատերին փակցված որոշումները՝զեղչերից օգտվող ուսանողների վերաբերյալ անօրինական են,քանի որ կնիքված և ստորագրված չեն...Հետաքրքիր է ստացվում...Եթե դրանք անօրինական էին,ապա ինչու՞ էին փակցվել դեկանների կողմից...Պատասխանը շատ պարզ է...Ռեկտոր Մինասյանը չկատարեց իր իսկ խոստումը,որը նա տվել էր ուսանողներին սեպտեմբեորի 27-ին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ներկայությամբ,ըստ որի՝ բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների վարձավճարները պետք է զեղչվեին...

 

Նախարարի ներկայությամբ խոստում տալուց երկու շաբաթ անց պարոն Մինասյանը գտավ ելքը,թե ինչպես խաբի ուսանողներին...Եթե նախկինում զեղչից օգտվում էին 71 և ավելի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողները և նրանց զեղչերը կազմում էին 20-80 տոկոս,ապա այժմ ռեկտորը որոշել է ընդամենը 20 տոկոսով զեղչել միայն այն ուսանողների վարձավճարները ում ՄՈԳ-ը 86 և բարձր է...Ու այս մեթոդով պարոն Մինսայանը փորձու՞մ է խրախուսել ուսանողներին,որպեսզի վերջիններս լավ սովորեն...Սա տարրական վիրավորանք է և թալան ուսանողների նկատմամբ... Իսկ պարոն Մինասյանի յուրայինները շարունակում են ստանալ ԲՈՒՀ-ի համար ահռելի աշխատավարձեր... Զարմանալ պետք չէ,քանի որ Սահակ Մինասյանը, ղեկավարելով 2500 ուսանող ունեցող համալսարան, իրեն՝ «պաշտելիին»,վճարում է 700 հազար դրամ,իսկ ասենք Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը,ով ղեկավարում է 10 հազար ուսանող ունեցող ԲՈՒՀ,իրեն այնքան «էժան» է գնահատում,որ ստանում է 444 հազար դրամ աշխատավարձ...Առաջնորդվելով՝«Խրախճանք ժանտախտի ժամանակ» կարգախոսով,700 հազար դրամ ստացող «կայսրը»՝ռեկտորը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հաշվին, իրեն շրջապատող յուրայիններին ևս պետք է ըստ արժանվույնս գնահատի,որը և անում է՝ նրանց «նվիրելով» 200-350 հազար դրամ աշխատավարձեր...

Գագիկ Լևոնի Համբարյան-ի լուսանկարը:

Գագիկ Համբարյան