Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը պարզվում է՝նաև շատ մեծ աճպարար է...Բացի այն,որ իր խոսքերից շատ շուտ հրաժարվում է,նաև և մամլո ասուլիսների "միամիտ" սիրահար է...
Սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին "բաց նամակ" ուղղելուց հետո,որում նաև անդրադարձել էինք ԲՈՒՀ-ին բացարձակ ոչ անհրաժեշտ շինարարությունների՝25 միլիոն դրամանոց բուֆետին և 118 միլիոն դրամանոց դահլիճին,որոնց վերանորոգումը նաև մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում,վերջապես արժանացավ ռեկտոր Մինասյանի ուշադրությանը...Հատկապես այն բանից հետո,երբ պարզվեց,որ Գյումրու քաղաքապետարանն ընդամենը 32 միլիոն դրամով մի մեծ շենք է վերանորոգում քաղաքի կենտրոնում...Պարոն Մինասյանը երեք շաբաթ շարունակ մտածում էր,թե ինչպես կարող է "նվազեցնել" աշխարհի ամենաթանկ վերանորոգվող Շիրակի պետհամալսարանի դահլիճի գինը...Երկար մտածելուց հետո,ռեկտոր Մինասյանը երեկ իր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց,որ բուն դահլիճը ԲՈՒՀ-ի բյուջեի վրա նստել է 33 միլիոն դրամ...Սակայն ամենածիծաղելին այն է,որ դեպի դահլիճ տանող շքամուտքը, որը ևս վերանորոգվում է,պարոն ռեկտորը "դուրս" է բերել դահլիճի կազմից և դիտում է որպես առանձին միավոր...Պարոն Մինասյանը նաև տեղեկացրել է,որ այդ մասի վերանորոգման համար ծախսվելու է 35 միլիոն դրամ...Այստեղ նաև պետք է գումարել 18 միլիոն դրամ համաֆինանսավորումը,որը նախատսեված է Համաշխարհային բանկի կողմից դահլիճում իրականացվող ծրագրով...Սակայն իմ ձեռքի տակ կա փաստաթուղթ,ըստ որի նախահաշվում նախատեսված է եղել 86 միլիոն դրամ,որը բնականաբար փոփոխության է ենթարկվել և հասցվել է մինչև 100 միլիոն դրամի...Սեպտեմբերի 25-ի գիտխորհրդի ժամանակ,որին ներկա են եղել նաև բազմաթիվ ուսանողներ, պարոն Մինասյանը բոլոր ներկաներին իրազեկել է,որ ԲՈՒՀ-ի բյուջեից մոտավորապես 100 միլիոն դրամ ծախսվել է դահլիճի վերանորոգման համար,իսկ 18 միլիոն դրամն էլ՝որպես համաֆինանսավորում...
Ռեկտոր Միանասյանը,պարզվում է հմուտ "ֆոկուսնիկ" է՝աճպարար...Հասարակության ուշադրությունն իր ծախսած "սարսափելի" մեծ թվերից շեղելու նպատակով նա մի ամբողջ շինարարություն տարրականորեն մասնատում է և այն առանձին-առանձին՝ավելի մեղմ թվերով ներկայացնում է հանրությանը,պատկան մարմիններին...Պարոն Մինասյանի ապատեղեկատվությունը դահլիճի և վերջինիս շքամուտքի՝առանձին շինարարություններ լինելու մասին, ուղղված են հիմնականում նրանց,ովքեր բացարձակապես ծանոթ չեն համալսարանին և պատկերացում չունեն համալսարանի շենքային պայմանների մասին... Պատկերացրեք,որ դուք վաճառում եք ձեր տունը և այն բավական թանկ արժե...Հայտարարության մեջ նշում եք,որ տան հյուրասենյակն արժի X դրամ,ննջասենյակները՝Y դրամ,իսկ խոհանոցը և սանհանգույցը՝Z դրամ...Առանձին-առանձին դրանք բավական մատչելի կթվան,սակայն եթե դրանք գումարես,կստացվի բավական կլորիկ գումար...Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հենց այս մեթոդով է գործում... Դահլիճը,ըստ նախնական տվյալների,բաժանել է երկու մասի...Ես ավելի լավ առաջարկ ունեմ.թող բաժանի երեք մասի՝բեմն էլ առանձնացնի,որ ավելի էժան թվա...
Ռեկտոր Մինասյանի երեկվա հայտարարությունը հերթական զավեշտներից է,որին ԲՈՒՀ-ում արդեն սովորել են...
Ինչ վերաբերում է դահլիճի անհրաժեշտությանը,ապա կրկնում եմ...Այդ սարսափելի ծախսատար դահլիճը մեզ անհրաժեշտ չէր,քանի որ ընդամենը մեկ տարի առաջ համալսարանում բացվեց հեռահար ուսուցման բավականին լավ կահավորված սենյակ,որտեղ կարող է տեղավորվել մոտ երեք տասնյակ ուսանող...Ի դեպ,հենց այդ նույն սենյակում էլ իր "միամիտ" մամլո ասուլիսը տալիս էր պարոն Մինասյանը...
Իսկ դահլիճի և բուֆետի համար ծախսված ահռելի գումարների մի փոքրիկ մասը կարելի էր ուղղել ուսանողական զեղչերին,որոնք այս տարի պարոն Մինասյանի որոշմամբ կտրուկ կրճատվել են...Վերջին տվյալների համաձայն՝պարոն Մինասյանը որոշում է ընդունել,որ զեղչվելու են այն ուսանողների վարձավճարները,որոնց ՄՈԳ-ը 86-ից բարձր է... Իսկ զեղչն էլ կազմելու է ընդամենը 20 տոկոս...
Հ.Գ.Ի դեպ,միջազգային նորմերը մեջբերող ռեկտոր Մինասյանին հիշեցնեմ,որ ոչ միայն համալսարանի դահլիճը չէր համապատասխանում այդ նույն նորմերին,այլև ԲՈՒՀ-ի ամբողջ շենքը...


Գագիկ Համբարյան