Հոկտեմբերի 9-ին Շիրակի պետհամալսարանի աշխատակիցները վերջապես ստացան իրենց աշխատավարձը...Սեպտեմբերի 1-ին ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հավաստիացրեցին,որ նրանց ժամավճարով են վարձատրելու,սակայն մեկ տարի առաջ 500 միլիոն դրամ ժառանգած ռեկտոր Մինասյանը հիմա հայտարարում է,որ ԲՈՒՀ-ի բյուջեն ճեղքվածք ունի և ամեն ինչ արել է և անում է նույն պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաշվին խնայողություններ անելու նպատակով...Դրա համար որոշվել էր համալսարանում ինտեգրված ուսուցում կազմակերպել, թերբեռնված կուրսերի մոտ,որոնց "թերբեռնված" լինելը որոշել էր ռեկտոր Մինասյանը,լսարանային ժամերը կրճատել էր 50 %-ով...Այս որոշումներն հակաօրինական էին և շուտով ԿԳ նախարարի 5 հոգանոց ստուգող խմբի այցի օրը,հոկտեմբերի 2-ին պարոն Մինասյանը արտահերթ գիտխորհուրդի նիստ է հրավիրում և չբեկանելով նախկինում ընդունված ապօրինի որոշումները նոր որոշումներ է ընդունում,որոնցից մեկը՝ժամավճարային համակարգից դրույքաչափերին անցնելն էր...Արդյունքում`պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձները կրկին նվազեցին...Այսպես,ըստ այդ որոշման` մեկ դրույքի համար պրոֆեսորները վարձատրվելու են 210 հազար դրամ, դոցենտները՝180 հազար դրամ,գիտթեկնածուները՝170 հազար դրամ,իսկ գիտական կոչում չունեցող դասախոսները՝150 հազար դրամ...Քանի որ ԲՈՒՀ-ում շատ քչերն ունեն մեկ դրույք,ապա շատ դասախոսներ չեն կարող ստանալ վերը նշված աշխատավարձերը... Երբ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը սեպտեմբերի 27-ին ժամանեց Շիրակի պետհամալսարան,մեզ՝հանրապետության նախագահին և վարչապետին "բաց նամակով" դիմաց դասախոսներիս հետ հանդիպման ժամանակ ասաց,որ ռեկտոր Մինասյանը իրեն հավաստիացրել է,որ ԲՈՒՀ-ի դասախոսների և ադմինիստրատիվ կազմի աշխատավարձերի տարբերությունը շատ չնչին է,որն իհարկե,մեզ մոտ քմծիծաղ առաջացրեց,քանի որ նույնիսկ այդ ժամանակ,երբ դեռ գործում էր ժամավճարային համակարգը,դասախոսները երազում էին ստանալ այնպիսի աշխատավարձ,ինչպիսին ստանում են ռեկտորի յուրայինները՝խորհրդականը,օգնականը,գործավարը,բժիշկը իր բուժքույրով, ուսումնագիտական-խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրենը,Որակի ապահովման կենտրոնի տնօրենը,գլխավոր հաշվապահը,գլխավոր ֆինանսիստը,իրավաբանը և այլն...Իսկ հիմա,երբ արդեն պարզ է,թե ով որքան աշխատավարձ է ստանալու,կարելի է մի քանի համեմատություններ անել...Օրինակ,ԲՈՒՀ-ում ՄԵԿ դրույքով աշխատող պրոֆեսորը և ռեկտորի թոշակառու գործավարուհին,ով միայն թեյ և սուրճ է մատակարարում ռեկտոր Մինասյանին, ստանում են գրեթե նույն աշխատավարձը՝210 և 200 հազարական դրամ համապատասխանաբար,որը խայտառակություն է...Ռեկտորի խորհրդականը և օգնականը,որոնք գիտական կոչում չունեն և ԲՈՒՀ-ական կրթությունից ոչինչ չեն հասկանում, ստանում են 300 և 250 հազարական դրամ աշխատավարձ,որը գրեթե 1,5 անգամ գերազանցում է ՄԵԿ դրույքով աշխատող դոցենտների և գիտթեկնածուների աշխատավարձերը...Համալսարանի թոշակառու բժիշկի 250 հազար դրամ ամսական աշխատավարձին կնախանձեն "Գյումրի" ԲԿ-ի շատ բժիշկներ...Նույնը վերաբերում է բուժքրոջը...Օրական 5-6 վիրահատության ներկա նույն ԲԿ-ի բուժքույրը ստանում է մոտ 100 հազար դրամ,իսկ ԲՈՒՀ-ի բուժքույրը՝95 հազար դրամ...Անհամեմատելի են ռեկտորի "սուպեր" մտերիմների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի համեմատությունը...Գիտական կոչում չունեցող ուսումնագիտական-խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրենը,գլխավոր ֆինանսիստը,գլխավոր հաշվապահը,Որակի կենտրոնի տնօրենն ամսական ստանում են 350 հազարական դրամ...Հետաքրքիր է,ու՞մ հաշվին...Այս ամենից հետո ռեկտոր Մինասյանը կարող է բարձրաձայնել,որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ԲՈՒՀ-ի վարչական աշխատողների աշխատավարձերի տարբերությունը չնչի՞ն է...Իմ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն,երբ անցած տարի ԲՈՒՀ էր այցելել վարչապետ Կարեն Կարապետյանի վերահսկողական ծառայությունը,ռեկտոր Մինասյանը ցանկանալով թաքցնել իր մտերիմ շրջապատի աստղաբաշխական աշխատավարձերը դիմել էր կեղծիքի՝ստուգողներին ներկայացվել էր "թարմ" պատրաստված հաստիքացուցակ, որտեղ "պրոֆեսորագործավարուհու" և "ակադեմիկոսաօգնական-խորհրդականների" դիմաց չնչին աշխատավարձերի թվեր է նկարել...
Այսինքն`պարոն Մինասյանը,ով մեկ անգամ փաստաթղթավորված էր խաբել վարչապետի ստուգողներին,այս անգամ արդեն բանավոր խաբել է ԿԳ նախարարին...
Հ.Գ.Միայն Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Մինասյանի թեթև ձեռամբ դոկտորը և ռեկտորի գործավարուհին վարձատրվում են նույնչափ...
Ինչպես է Շիրակի պետհամալսարանի ռեկտորը խաբել ՀՀ ԿԳ նախարարին և վարչապետի ստուգողներին
22:40 - 10.Հոկտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
17/05/18 13:01
Ո՞վ է Շիրակի պետհամալսարանի ռեկտորը
15/05/18 11:58
Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական է տվել
30/04/18 11:04
Ինչպես է ՀՀԿ-ական ռեկտորը թալանել Շիրակի պետհամալսարանը
17/10/17 23:08
Շիրակի պետհամալսարանի աճպարար ռեկտորը
08/07/24 11:30
2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում
11/04/24 09:55
«Ժողովուրդ». Վարչապետի ավտոշարասյունը ոչ միայն կարմիրի տակ չի կանգնում, այլև մարդ է սպանում. Փաշինյանը խաբել է. Մաս 197
23/01/24 10:50
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
08/01/24 10:06
Վարչապետի այցից հետո եղած հրաժարականներն անձամբ ինձ էլ են ազդակ, թե ինչպես պետք է աշխատել
19/06/23 11:09
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը
16/02/23 14:35
Շիրակի նախկին մարզպետը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան