Ջավախքում տեղի ունեցած դեպքերը ադրբեջանական կողմը փորձում է ի օգուտ իրեն ծառայեցնել։ Ադրբեջանը հայտնում է, որ հայերը իբր ցանկանում են Ջավախքում երկրորդ Ղարաբաղ կրկնեն ու իբր արդեն ծանր փորձ ունեցողի դիրքերից խորհուրդներ է փորձում տալ Վրաստանին։
Նրանց կարճ ուղեղը մտածում է, որ եթե հայերը խաչքար տեղադրեն Ջավախքում, հետագայում կասեն, որ խաչքարը 2000 տարվա է և այլն , և այլն։ Ճիշտ է, Ադրբեջանը դեռ չունի այնպիսի մասնագետներ , որոնք կարող են խաչքարի տարիք որոշեն, սակայն ավելի նորմալ ու խելացի երկրներում մարդիկ կարողանում են տարբերել նոր դրած ու 2000 տարի առաջվա խաչքարը։
Սակայն ամենահետաքրքիր այն մասն է, որտեղ ադրբեջանցի լրագրողը խորհուրդ է տալիս հայերին օտարի երկրում գլուխը կախ ապրել, պատճառաբանելով, թե վրացիները «տիրություն են անում» ձեզ ուրեմն շան պես գլուխներդ կախա ապրեք։ Այս խրատ-խորհուրդը այդքան ծիծաղ չէր առաջացնի, եթե Վրաստանում հիմնված չլինեին այդքան ադրբեջանցի ու թուրք, որոնք գրեթե գրավել են Վրաստանը։
Փաստորեն հեղինակի կարծիքով ադրբեջանցիները ու թուրքերը շան պես գլուխները կախ ապրում են Վրաստանում, շնորհակալ են լինում վրացիներին, որ իրենց օրվա մեկ աման լափը որպես ողորմություն տալիս են։
Մենք վրացիների հետ լեզու կգտնենք, բայց խառնակիչ ադրբեջանցիները միշտ փորձելու են ինչ-որ մեկին մյուսի դեմ հանելով շան պես գլուխները կախ ապրեն, քանի որ վաղուց սովորել են մեկ աման լափով ապրելուն։
Աշոտ Ասատրյան