Վերջին շրջանում ադրբեջանական կողմը, չկարողանալով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրները, առաջնագծում ունեցած ակտիվությունը փորձում է փոխանցել դիվանագիտական ճակատ:
Ամենօրյա հայտարարություններն ու հայկական կողմին ագրեսիայի մեջ մեղադրելու ադրբեջանական կողմի բոլոր փորձերը ձախողվում են, իսկ միջազգային հանրության համար նորից ակնհայտ է դառնում, թե ով ինչ ճանապարհով դեպի ուր է գնում: Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ դիվանագիտական ճակատում էլ ադրբեջանական կողմը ոչ մի հաջողության չի հասնում:
Մանվել Կոստանդյան