Ադրբեջանական կողմը երեխաներ սպանելով փորձում է հարցին լուծում տալ: Դեռ թարմ են ադրբեջանական բանակի կողմից սպանված 2-ամյա երեխայի մասին հիշողությունները, որի պատասխանատվությունը Ադրբեջանը գցեց հայկական կողմի վրա, որին օգտագործեց միջազգային հարթակներում քարոզչություն իրականացնելու համար, սակայն հայկական կողմից լուրջ և հիմնավոր պատասխաններ ստանալուց հետո մեկ օրում ամբողջ համակարգը հանկարծ լռեց մահացած երեխայի մասին:

 

Ադրբեջանի զինված ուժերը կրկին նմանատիպ սցենարով են հանդես գալիս: Երեկ հայտարարություն են տարածել, թե հայկական կողմը կրակում է Գարալար գյուղի վրա և տարածել են 13-ամյա երեխայի իբր բեկորային վնասվածք ստացած ոտքի լուսանկարը: Փորձագետ պետք չէ լինել, որպեսզի դիտես այդ լուսանկարը և պարզ դառնա, որ դա նոր վնասվածք չէ, վերքը մի քանի ժամում սպի դառնալ չի կարող: Սահմանուն հաջողությունների չհասնելով Ադրբեջանը կրկին երեխաներին են օգտագործում՝ սպանում և վիրավորում է նրանց, որպեսզի որպես խաղաքարտ հանդես գան իր ձեռքերում տարատեսակ վաճառված միջազգային կառույցներում:

 

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ոչ պաշտոնական աղբյուրների հայտարարության համաձայն Ադրբեջանը սահմանին ունեցել է 3 զոհ, որոնց մասին չի հայտարարել: Այդ բոլոր զոհերը եղել են բացառապես ադրբեջանական բանակի սադրանքների հետևանքով: Նման հայտարարություն տարածելուց հետո Ադրբեջանը կրկին դիմելու է սադրանքների ու կրկին մեր զինվորների կողմից սատկացվելու են բոլոր այն զինծառայողները, ովքեր կկատարեն թշնամի բանակի ղեկավարության հրամանները: