Գերմանիայի պառլամենտական ընտրությունները եկան ապացուցելու, որ Գերմանիան անցյալից դասեր է քաղել։ Դասեր ասելով՝ նկատի ունենք նաև աշխարհաքաղաքական այն իրավիճակը, որում հայտնվել է այսօր այդ պետությունը։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է «այլընտրանք» ֆրակցիային, որը հավաքել է ընտրություններում 17 տոկոս և ավելի ձայներ, ինչը, եթե հաշվի առնենք, որ քաղաքական այդ միավորը ազգայնական մոտեցումներ ունի, բավականին լավ ցուցանիշ է։
Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը 33 տոկոս հավաքեց ընտրություններում, ու Մերկելը կպահպանի կանցլերի պաշտոնը։ Երկրոդ տեղը զբաղեցրել են մյուս քրիստոնյաները՝ սոցիալիստները՝ Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցի գլխավորությամբ, ու ակնհայտ է, որ Շուլցն այս ընտրություններից հետո հանդես կգա ընդդիմության ֆորմատում։
Գերմանիան այս ընտրություններում, փաստացի, իր լարած թակարդն ընկնելու նշաններ ցույց տվեց ու լինելով մարդու իրավունքների, ժողովրդավարության ջատագով ու առաջամարտիկ, սեփական երկրում բազմիցս թույլ տվեց դիսցիպլինա խախտել, մասնավորապես՝ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից հետո բազմաթիվ ներգաղթյալներ հյուրընկալելով։ Սա, իհարկե, չէր կարող դուր գալ ազգայնականներին, քանի որ եկվորները շատ անգամ նույնիսկ Գերմանիայի քաղաքացիներին անհանգստություն էին պատճառում, իսկ Քյոլնի դեպքերն, առհասարակ, դրանց գագաթնակետն էին։ Այնպես որ, ամեն ինչ տրամաբական է։