Երբ ՄԱԿ-ի ամբիոնից Իլհամ Ալիևը հայտարարում է Հայաստանին պատժելու մասին ու որպես ապացույց ներկայացնում է ապրիլյան մարտերը, ստացվում է, որ Ալիևը իրականում ոչ մի կապ չի ունեցել ապրիլյան դեպքերի հետ ու պատկերացում չունի, թե ինչ է նշանակում պատժել բառը:
Եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, իսկ իմ հիշողությունը ինձ հաստատ չի դավաճանում, ապա 2016 թվականին անձամբ Իլհամ Ալիևը խնդրեց, որպեսզի Ռուսաստանը միջամտի և հրադադար հաստատվի: Իմ հիշողությունը կրկին ինձ չի դավաճանում ու ես շատ լավ հիշում եմ, որ ապրիլին երկու ուղղաթիռ հարձակման ժամանակ մեր տղերքը այնպես վնասազերծեցին, որ ուղղաթիռները նույնիսկ մեկ անգամ չհասցրեցին կրակել: Ես հիշում եմ նաև ադրբեջանական բանակի կրակած, բայց չպայթած արկերը, որոնք ադրբեջանցի զինծառայողները չէին կարողացել ճիշտ օգտագործել: Ես հիշում եմ մեր հրետանու փայլուն կրակոցները: Ես էլի շատ բաներ եմ հիշում: Իհարկե նաև հիշում եմ կորցրած 800 հեկտարը ու ես վստահեցնում եմ, որ ցանկացած պահին , եթե լինի հրաման այդ կորցրածը ու դրան գումարած ևս մի քանի հեկտար ժամերի ընթացքում կազատագրեն մեր տղերքը:
Իլհամը այդպես էլ չի հասկացել, որ նույնիսկ իր հերը չի կարողացել պատժել հայերին: Հայերին ու հատկապես հայկական բանակին չեն կարողացել պատժել նույնիսկ սրա հորից առաջվանները՝ էլիչբեյները և աբիևները: Չեն կարող պատժել նաև պատերազմից փախած Հասանովը ու ամբողջ պահեստազորի գեներալները՝ Այդեմիրովի գլխավորությամբ:
Աշոտ Ասատրյան