Ադրբեջանին մենք կարողանում ենք և զսպել, և, նույնիսկ, պատժել, սակայն երկարաժամկետ էֆեկտիվությամբ զսպման համար Ֆրանսիացի ռազմական տեսաբան, աշխարհաքաղաքագետ Գալուայի տեսությունը բավական ուսանելի է: Ըստ նրա՝ զսպման քաղաքականության համար ազգը պետք է ունենա "երկու մեծության արտադրանք"՝ բալիստիկ հրթիռներով հագեցած ռազմական տեխնիկա և ազգային կամք: Պատկերավոր ասած՝ նա շեշտը դնում է տեխնիկական-տեխնոլոգիական և սուբյեկտիվ-կամային կողմի վրա:

 

 

Սրանց կարելի է հավելել նաև երրորդ "արտադրանքը", որը բխում է նրա տեսությունից՝ ինֆորմացիան: Հետաքրքիր է, որ տեսաբանը ազգային կամքը նույնպես համարում է արտադրանք և քանի որ նա խոսում է նաև ինֆորմացիայի և իշխանության որոշումների անհրաժեշտության մասին, ապա կարելի է ենթադրել, որ ազգային կամքի ձևավորման համար պետք է օգտագործել ինֆորմացիոն տեխնոլոգիաները և իշխանության որակյալ որոշումները՝ որպես արտադրողական գործիքակազմ: Սրանց կարելի է ավելացնել 4-րդ "արտադրանքը" այդ երեքի ճիշտ կոմբինացիան, և երկարաժամկետ զսպումն ապահովված կլինի պատերազմի համար անհրաժեշտ բոլոր ճակատներում:

 

 

Արման Սահակյան