Ադրբեջանական հատուկջոկատայինների և հայ զինծառայողների անհավասար մարտը՝ 2014թ. հուլիսի 31-օգոստոսի 2:

2014թ․ հուլիսի 31-ին հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ հերոսաբար զոհվեցին հայկական բանակի զինծառայողներ Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:

Թշնամու բանակի ղեկավարությունը շատ ծանր տարավ իրենց հատուկջոկատայիններին տված
անհամարժեք պատասխանը՝ հայ երիտասարդ զինծառայողների կողմից:

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանցուն հատուկ տականքությամբ, թշնամին կրկին դիվերսիոն փորձ կատարեց: Այս անգամ թշնամու հետ մարտի մեջ մտան ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը, կրտսեր սերժանտ Սարգիս Բարմենի Մովսիսյանը և իրենց զինակից ընկերները: Ավագ լեյտենանտ Գևորգյանը և կրտսեր սերժանտ Մովսիսյանը զոհվեցին հայրենիքի սահմանները պաշտպանելով:

Ադրբեջանական տարբեր հարթակներում տարածված ոչ պաշտոնական տվյալներով՝ թշնամու բանակը տասնյակ հատուկջոկատայիններ էր զոհ տվել, ուղղաթիռները պարզապես չէին հասցնում զոհերին և վիրավորներին տեղափոխել:

Ադրբեջանական բանակի ղեկավարության և զինծառայողների համար 2014 թվականի այս շրջանը ամենաամոթալի էջերից մեկն է եղել: Դեռ երկար ժամանակ նրանք չեն կարողանում մոռանալ այս հարձակման ձախողման փաստը, քանի որ երկու դեպքում էլ հարձակման են անցել ադրբեջանական հատուկջոկատայինները, ովքեր տարիներ շարունակ ռազմական կրթություն են ստացել տարբեր երկրներում, որոնց պատրաստման համար Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսել:

2016 թվականի ապրիլ ամսին, ձախողած հարձակման փորձից նեղսրտած, ադրբեջանական կողմը գրեթե նույն սցենարով սկսեց ապրիլյան մարտերը այս անգամ ավելի մեծ քանակի զորքով՝ նպատակ ունենալով գոնե քանակական առումով ճնշել ու մոտ երեք շրջանից դուրս հանել հայերին: Սակայն մոռացել էին, որ նույնիսկ Արցախի ազատագրման թեժ մարտերի ժամանակ չեն կարողացել քանակական առումով ճնշել հայերին:

ՓԱՌՔ ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ՏՂԵՐՔԻՆ: