Այս երեքը իրենց քայլերով կարողացան Իլհամ Ալիևին շատ ուժեղ անձնական ցավ պատճառել:

Առաջի քայլը Հակոբինն էր, ով ռազմագերի էր Ադրբեջանում: Հակոբը այն ռազմագերին էր, ով պատմության
մեջ երևի ամենաշատ հարցազրույցը տվեց ադրբեջանական մամուլին ու ամենավերջին ձևով բողոքում էր Հայաստանից ու «ղարաբաղցիներից»: Հակոբը Ադրբեջանից խնդրեց, որ իրեն ոչ մի դեպքում Հայաստան չուղարկեն, նա ընտրեց մեկնել երրորդ երկիր: Այդ ընթացքում նախկին ՊՆախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է,
որ Հակոբին Հայաստանում ոչ մի մեղադրանք չի առաջադրվելու, քանի որ իրականում նա պատահական էր հայտնվել Ադրբեջանում՝ տեսողական խնդիրների պատճառով, սակայն Ադրբեջանը դա լռիվ այլ ենթատեքստով էր ներկայացնում: Ալիևն այնքան հիմար էր, որ այս ամենը չզգաց, Հակոբին ուղարկեց երրուրդ երկիր և օրեր անց Հակոբը վերադարձավ Հայաստան: Սա առաջին լուրջ հարվածն էր ալիևյան քարոզչության:

Հաջորդ դեպքը խիստ տարբեր է, քանի որ Վահանը սեփական կամքով գնաց Ադրբեջան ու ընկավ Հակոբի օրին՝ դարձավ գերի: Կրկին հարցազրույցներ, բողոքներ և այլն իսկ վերջում՝ խաղաղության պլատֆորմ: Սակայն որոշ ժամանակ անց Վահանը քանդեց պլատֆորմի գաղափարը, քանի որ սկսեց հայտարարություններով հանդես գալ ու մեղադրել Ալիևին ու նրա իշխանությանը: Քարոզչության երկրորդ՝ խաղաղ ձև, նույնպես հավասարվեց զրոի:

Այս ամենից հետո էլ Ալեքսանդր Լապշինը ձախողեց Ալիևի մարդասիրական քարոզչությունը, իբր ինքնասպանություն գործած անձին ներում շնորհելու իր գովազդով հանդերձ:

Իլհամ Ալիևը նման ձախողումներից ավելի շատ է ազդվում , քան 100 զինվորի զոհվելուց: Վերջապես սա պետք է հասկանա, որ հատակի փայտն էլ տարին մեկ անգամ կրակում է ու նույնիսկ դավաճան հայը վերջին պահին իրեն գցելու է ու խայտառակ ձևով է գցելու: