Քիչ առաջ Կարմիր Խաչի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչը ընդունեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին:

 

 

Հրավիրել էին, որպեսզի հերթական նամակը փոխանցեր ընտանիքը Կարմիր խաչին , որն էլ իր հերթին կփոխանցի Հակոբին Բաքվի Կարմիր Խաչի գրասենյակի միջոցով:

 

 

Փոխանցեցին նաև , որ Հակոբը գրավոր դիմում է ներկայացրել արդեն , որ ուզում է փոխադրվել երրորդ երկիր, :

Ինչպես նաև հետաքրքիր մի դիտարկում էր արել Կարմիր Խաչի Բաքվի ներկայացուցչությունը:

Բաքուն կրկնվում է․ Գերեվարված հայ զինծառայողը «հարցազրույց» է տվել, ինչպես 2010թ․ «ինքնասպանություն գործած» հայ հովիվը

 

Նախորդ նամակը փոխանցելուց (որը թվով երրորդն էր) նկատել են , որ Հակոբը չափազանց մոտ է պահել նամակը կարդալու համար և հարցրել են , որ .<< ունե՞ս արդյոք տեսողության խնդիր>> . ինչին ի պատասխան Հակոբն ասել է , որ << այո>>, Հաջորդ հարցին թե-<< մինչ այս կրել է՞ս ակնոց >> , ասել է <<այո,կրել եմ>>:

 

 

Եվ Կարմիր Խաչի Բաքվի ներկայացուցչությունը հարց է բարձրացրել Ադրբեջանի կառավարությանը , որ այս հարցը լուծեն և տրամադրվի ակնոց հայ ռազմագերուն, ինչին ի պատասխան ասել են , որ կլուծեն այդ հարցը , եթե դրա կարիքն ունի:

Երևանյան Գրասենյակի ներկայացուցիչը պատվիրել է , որ այս անգամ հետամուտ լինեն թէ արդյո՞ք ակնոց կրում է Հակոբը հաջորդ հանդիպմանը:
Գրասենյակի պատասխանատուի խոսքով, որը մեզ փոխանցեց ռազմագերու եղբայր՝ Հարություն Ինջիղուլյանը ' ասեց հետևյալը, որ մենք վերահաստատում ենք այն , որ մինչև մեկ տարի կարող է տևել երրորդ երկիր տեղափոխման գործընթացը:

Հարազատները խնդրեցին նաև Հակոբի հետ հեռախոսազրույց կազմակերպելու մասին, բայց պատասխանը հետևյալն էր, որ իրենց խնդիր չունեն, այլ իշխանություններն են , որ արգելք են հադիսանում: Այսինքն հնարավոր չէ հեռախոսով շփումը , իրենք կարող են ապահովել միայն նամակագրական կապը: Եվ եթե Փաստաթղթերը փոխանցվել են ՄԱԿ որ զբաղվի ռազմագերու հետագա հարցերով, ապա Կարմիր Խաչի ներկայացուցիչները կարող են միայն այցելել Հակոբին ժամանակ առ ժամանակ, մինչև տեղափոխությունը և փոխանցել հետագա նամակները :

 

 

<< Մենք խնդրեցինք, որ նամակից բացի բառացիորեն փոխանցեն Հակոբին, որ մենք սպասում ենք և եթե հնարավոր է վերադարձիր: Մենք հասկացանք , որ Հակոբը դիմումը ներկայացրել է Բաքվի կառավարությանը, բայց արդյո՞ք կառավարությունը ներկայացրել է ՄԱԿ-ին : Եթե այո ապա հուսով լինենք , որ ՄԱԿ -ն իր ունեցած բարձր մանդատի շնորհիվ ավելի արագ կգործի , քանի որ կարող է ավելի արագ լուծել այդ հարց >>. - Հարություն Ինջիղուլյան:

Այսպիսով մոտ օրերս տեղի կունենա հերթական հանդիպումը Հակոբի հետ , որի ժամանակ նրան կփոխանցվեն ընտանիքից ուղարկված նամակները և իրենից էլ ընտանիքին կփոխանցվի հարթական նամակը: Armday.com-ը հետամուտ կլինի զարգացող իրադարձություններին և կտեղեկացնի այն պարբերաբար:

 

 

Հիշեցնենք , որ Հակոբ Ինջիղուլյանը զինվորական ծառայություն կատարելիս , տեղանքում չկողմնորոշվելու պատճառով Օգոստոսի 7-ի գիշերը հատել էր Ադրբեջանի սահմանը , հայտնվել էր հակառակորդի դիրքերում և գերեվարվել էր հակառակորդի կողմից: Այնուհետև Ադրբեջանական իշխանությունները կոնվենցիան խախտելով անօրինական հարցազրույց էր իրականացրել Հակոբի հետ երկու անգամ:

 

 

Հայկական ռազմական գերատեսչությունը գերեվարվելուց անմիջապես հետո հայտարարություն էր տարածել , որ Եթե վերադառնա Հակոբը ապա նա չի ենթարկվի պատասխանատվության:

 

 

Հ Յորդանյան