Իրականում «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐՏ»-ի, այժմ արդեն' «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ի հանցավոր և ամենաուղղակի կերպով ՀՀ ազգային շահին խփող գործունեության սխեման հետևայլն է.

 


Ռուսական ГАЗПРOM ընկերությունը վերջերս գնեց ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐՏԻ վերջին 20% բվաժնետոմսերը, և հետևաբար այժմ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» կոչվածը' դա հենց նույն ГАЗПРОМ ընկերությունն է: Հենց էստեղ էլ ծագում է առաջին տրամաբանական հարցը.


ՌՈՒՍԱԿԱՆ ГАЗПРОМ-ը 1000խ/մ ԳԱԶԸ 189 ամն դոլլարով ՈՒ՞Մ Է ՎԱՃԱՌՈՒՄ:
Պատասխանը' ԻՆՔՆ ԻՐԵՆ:

 


Սա ԱԲՍՈՒՐԴ համար մեկն էր: Անցնենք երկրորդին.
Այդ ի՞նչ բարդ մաթեմատիկական և տնտեսագիտական հաշվարկների շնորհիվ է, որ ԳԱԶՊՐՈՄԻՑ-ԳԱԶՊՐՈՄ 189 ամն դոլլարով մուտք գործող գազը, մեզ' ՀՀ քաղաքացիներիս է հասնում 380 ամն դոլլարով:
Պատասխանը' նայեք «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության տնօրինության, աշխատավարձերի չափերը, նրանց առանձնատները, մեքենաները և այլն(ու ես դեռ չեմ խոսում ներքին հաշվապահական մախինացիաների մասին):
ԵՎ վերջապես, այդ ինչպե՞ս է ստացվում որ, մեզ ՀՀ քաղաքացիներիս ԱՊՀ տարածքում ամենաթանկ խ/մ ի համար 156 դրամով վաճառվող գազը ոչ ճնշման, և ոչ էլ' կալորիականության առումով չի համապատասխանում ոչ մի ԳԱԶՊՐՈՄՅԱՆ ստանդարտների: Վառարաններն ու անհատական ջեռուցման համակարգերը չեն տաքացնում ինչպես հարկն է, իսկ այս ձմեռ շատերի մոտ նաև շարքից դուրս են գալիս:
Պատասխան' Ռուսաստանից Հայաստան մուտք է գործում X քանակությամբ բարձր կալորիականության «կապույտ վառելիք»: Մուտք գործելով ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ և ելնելով վերջինիս խողովակաշարերով մեզ' ՀՀ քաղաքացիներիս է հասնում արդեն ընկերության բաժանորդների կողմից պահանջվող Y քանակության գազը, սակայն շատ ավելի ցածր կալորիականությամբ, քան այն եղել է ի սկզբանե իր տրանզիտային վիճակում(մինիմում 7600կկալ/խմ): Եվ այս ամենը արվում է ամիսներ առաջ դեռևս ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐՏ ընկերության կողմից ձեռք բերված «ազոտային կայան»-ի(ների) միջոցով, որի մասին ցանկացած ակնարկ սուր հիսթերիայի նոպաներ է առաջացնում ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ընկերության շարքերում:

 


Հ.Գ.
Առջևում փետրվարի և մարտի վճարումներն են: Մտածեք ժողովուրդ ջան, թե ինչի համար եք գլուխներդ կախ, պարտքեր անելով վճարում, ինչքան եք վճարում և ում եք վճարում:



Վահան Մարտիրոսյան