Արցախի բանակի հրամանատարը ծնվել է 1965 թ. սեպտեմբերի 14-ին, ԼՂԻՄ Ասկերանի շրջանում: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ռազմական գործիչ է, 2015 թվականից ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ (2014):

 

1992 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ազատագրման մարտերում: Զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում, այդ թվում ՊԲ հրետանային բրիգադի հրամանատար։ Ստացել է մի շարք պարգևներ:

 

Որպես հրամանատար շատ խիստ և պահանջկոտ է ու հենց դա է պատճառը, որը նրան առաջին հերթին հարգում և սիրում են զինվորների ծնողները: Ծառայության ընթացքում որոշ զինծառայողներ հնարավոր է նեղվել են հրամանատարի խստությունից սակայն ծառայությունից հետո բոլորն էլ գնահատել են դա:

 

Շնորհավոր ծնունդդ, պարոն հրամանատար:

 

Աշոտ Ասատրյան