Ծնունդդ շնորհավոր հրամանատար՝ Արմենակ Ուրֆանյան: Զորքդ ամուր կանգնած է դիրքումդ: Դու ծնվեցիր հայոց բանակի հիմնադրման օրը: Քո պաշտպանած դիրքում այժմ կանգնած են քո զինվորները:

Զորքդ պատրաստ սպասում է հրամանի և ցանկացած պահին պատրաստ է վերադարձնել այն ինչ կորցրեց չտրված հրամանի պատճառով:

Այսօր առաջին հերթին կապիտան Արմենակ Ուրֆանյանի տոնն է, այսօր տոնն է այն բոլոր երիտասարդների, ովքեր ընտրեցին սպայի ուղին ու ապրեցին զինվորականի կյանքով, ովքեր երիտասարդ տարիքում զոհվեցին հանուն հայրենիքի: Եթե ժամկետային զինծառայողներին բանակ են տանում , ապա սպաները ինքնակամ են գնում հայրենիքին պաշտպանելու:

Շնորհավոր Ձեր տոնը, զոհված հրամանատարներ: Դուք կանգնած եք եղել շարքային զինվորի կողքին:

 

Աշոտ Ասատրյան