Պետությունը կառուցելիս, գոնե պետք է մի քիչ սիրել այն :) Սա Հանրապետության հրապարակում գտնվող Ֆինանսների նախարարությունն է, իսկ այս երկու մեքենաները 'ֆինանսների նախարարի և փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաներն են, որոնք ամեն օր, օրեքի կոպտագույն խախտմամբ կայանված են հետիոտնի անցումին կպած: Այսպիսով նրանք փակում են տեսանելիությունը, և այս աշխուժ տուրիստական և հանրային հատվածում սա մի օր բերելու է ողբերգության: Չգիտեմ գիտակցաբար թե ոչ, բայց այսպիսով նախարարը և փոխնախարարը, խախտելով օրենքը, ամեն օր վտանգի են ենթարկում հարյուրավոր քաղաքացիների կյանքը:
Պարոն վարչապետ, խնդրում եմ հորդորեք ձեր կառավարության անդամներին հարգել օրենքը և որն ավելի կարևոր է' մարդկանց կյանքը: Կանխավ շնորհակալ եմ:
Հայկ Մարության