Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է եւ նրա կառավարության ծրագրում էլ (հենց մուտքում) արձանագրված է, որ մեր գերագույն արժեքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մարդը:

 


Եւ ահա ի լրումն այս դրույթի՝ վարչապետի կառավարության անդամը՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը այդ գերագույն արժեք հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին արտահայտվում է այսպես. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում: Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…Հասկացեք դա վերջապես»:

 


Պարոն վարչապետ, հասկացա՞ք վերջապես, թե ձեր կառավարության ցինիկ, լկտի անդամի համար ինչ «գերագույն արժեք» է մարդը, ՀՀ քաղաքացին...

 

Համլետ Կիրակոսյան