Խոսքի ազատությունը չի ենթադրում պատեհ, անպատեհ առիթի փնովել, քննադատել, ցեխ շպրտել: Այսօր կա մարկային մի տեսակ, որ ինչ էլ լինի անպայման պետք է դժգոհ լինի: Եվ նրանց համար կարևոր չէ, որ ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացու կյանքն ու առողջությունը հանցավոր ոտնձգությունից:
Դժգոհողներ, իմացե՛ք, պետությունում հարկադրանքի ուժի բացակայությունը կունենա անդառնալի հետևանքներ, կծնի նոր հանցագործություններ, նոր պատանդ վերցվողներ, կտիրի ամենաթողության մթնոլորտ, պետության փոխարեն կունենանք անկառավարելի ամբոխ:
Ինչ է՞, իրավական պետության փոխարեն ցանակում եք ունենալ անկառավարելի հանրույթ, երևի դա ձեռնտու է ձեզ (խոսքը վերաբերում է իրավաչափ գործությունից դժգոհողներին):
Մնացական Բիչախչյան