Մամուլի ազատության օրվա վերջում, երբ բոլոր շնորհավորանքներն արդեն ասված են, ուզում եմ մի փոքրիկ հավելում անել: Հարգելի լրագրողներ, բնական է, ձեր խոսքը պիտի ազատ լինի, դա անվիճելի է: Բայց, այնուամենայնիվ մի մոռացեք, որ խոսքի ազատությունը չի նշանակում խոսքի սահմաններ չունենալ: Դուք պարտավոր եք լինել նրբանկատ և կոռեկտ ձեր հրապարակումներում: Այլապես կստացվի, որ փաստերի միակողմանի և ագրեսիվ լուսաբանում կտրամադրեք հանրությանը:
Հ.Գ. Մի քանի օր առաջ առիթ ունեցա մաշկիս վրա զգալու, թե ինչ է նշանակում իրավիճակն ամբողջությամբ չպատկերացնող լրագրողի հետ գործ ունենալը: Մեղմ ասած' անդուր էր:


Ալինա Դերձյան