Իրանն ավանդաբար համարվում է փակ պետություն որտեղից ինֆորմացիա ստանալը և այնտեղ ներթափանցելը շատ դժվար է: Դրա առաջնային պատճառներից մեկը այնտեղ բնակվող բազմաթիվ էթնիկական միավորներն ու ազգեր են, որոնց այդպես պահում են համերաշխության մեջ:
Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ամենափակ երկրներն էլ ունեն իրենց խոցելի տեղերը: Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, Քաթարի շրջափակման ֆոնին հետաքրքիր պատկեր են ստեղծում:
Իրանը Սիրիական կոնֆլիկտի ընթացքում և դրանից առաջ Մերձավոր Արևելքի հետ կապված հարցերում Քաթարի հետ եղել է տարբեր ճամբարներում, բայց վերջին շրջանում Քաթարը և Իրանը փորձում են հարբերություններ բարելավել, որը բնականաբար դուր չի գա Քաթարի դաշնակիցներին և դրա արդյունքում Քաթարը շրջափակման մեջ է, Իրանի վրա ազդելը շատ ավելի դժվար է:
Այս իրադարձությունների ընթացքում էլ տեղի է ունենում Իրանի ահաբեկչությունը, որն ըստ մասնագետների արվել էր, որ Իրանը դուրս գա պասիվ խաղացողի իրավիճակից և լծվի ահաբեկչության դեմ պայքարին, դրա արդյունքում Իրանա-Քաթարյան հարաբերությունների բարելավման ընթացքը էականորեն կդանդաղեր:
Իրանը նաև իր հետաքրքրություններն ունի Սիրիայում, որը ձեռնտու չէ Թուրքիային, իսկ Թուրքիան Քաթարի բարեկամ դաշնակիցն է: Հիմա, Իրանի դիվանագիտական խաղից է կախված Սիրիայի հետագա ճակատագիրը, Թուրքիայի դերը տարածաշրջանում, բացի այդ Սաուդյան Արաբիայի գործողություններն ուղղված Քաթարի դեմ:
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բնականաբար փորձելու են միջամտել ստեղծված իրավիճակին, բայց Ռուսաստանը, եթե իր քայլերն է իրագործում միայն Սիրիայում ու փորձում է պահպանել հայտնի գազամուղը, ԱՄՆ-ն այդտեղ ավելի շատ լծակներ ու ՆԱՏՕ դաշնակից ունի:
Էդգար Խաչատրյան