Թեհրանյան ահաբեկչությունը մեծ հաշվով նպատակ էր հետապնդում կասեցնելու Իրանի միջուկային համաձայնության կատարման ընթացքը:
Իրանի հակառակորդներին անհրաժեշտ էր փոխել Թեհրանի և միջազգային հանրության միջև ձևավորված օրակարգը, այն է՝ շրջափակումից դուրս գալու, Արևմուտքի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ձևավորելու փոխարեն այսուհետ Թեհրանը պետք է իր ջանքերն ուղղի ահաբեկչության պատճառած վնասները հաղթահարելուն: