«Ադրբեջանը «Իսլամական պետությանը» մատակարարող երկիր է. գիտենք, թե որքան շատ ադրբեջանցիներ են ներգրավված եղել դրա շարքերում: Բացի այդ, Ադրբեջանը առիթը բաց չի թողել Արեւմուտքի աջակցությամբ Իրանում որոշակի ազգամիջյան բախումներ հրահրելու համար այսպես ասած ադրբեջանական գործոնն այնտեղ ակտիվացնելու միտումով:

 

Իրանում եկել են այն եզրակացության, որ դրսից ինչ­որ մեկը փորձելու է երկրի ներսում իրավիճակը սրել, եւ այս առումով Ադրբեջանն ընկալվում է որպես առաջին մարտահրավեր: Բնականաբար, հարաբերությունները երկու երկրների միջեւ կարող են սրվել»:

 

Մանվել Կոստանդյան