Շրջադարձային զարգացումներ են տեղի ունենում քրդական հարցում: Սիրիական դեմոկրատական միությունների կուսակցությունը (PYD) , որը բացառապես քրդական կուսակցություն է, հանդես է եկել PKK-ին դատապրող հայտարարությամբ: Ինչպես հայտնի է հենց այս կուսակցությանն է սատարում ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում: Թուրքիայում կարծում են, որ սա թակարդ է , լարված քրդերի կողմից: Ըստ նրանցան, հավանաբար քրդերը փորձում են Իրաքյան Քուրդիստանի օրինակով սիրաշահել Թուրքիային և Սիրիայի տարածքում ունենալ Քուրդիստան, որը կլինի կործանարար Թուրքիայի համար: ԱՄՆ-ի արձագանքը չի ուշացել կուսակցության տարածած հայտարարության մասով: Թուրքիայի մասով Սպիտակ տան պատասխանատու Շենոն Քուլբերսթոնը հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի կարող մեղադրանքներ հնչեցնել PYD-ի հասցեին, քանի որ կուսակցությունը պաշտոնապես դատապարտում է PKK-ի գործողությունները:


Կիլիկյան Հայաստան