Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ներկայիս Թուրքիայի Իգդիր և Աղըր նահանգներում : Այս նահանգներից պատգամավորներ ընտրված, ազգությամբ քուրդ, HDP-ի անդամներ Մեհմետ Էմինը և Բերդան Օյթյուրքը դիմել են Թուրքիայի մշակույթի նախարարություն Իգդիրի և Աղըրի տարածքում, հատկապես Արարատ լեռը և հարակից անտառապատ տարածքները, ընդգրկել պետության կողմից հատուկ պահպանվող տարածքների ցուցակում և արգելել որևէ կապիտալ շինարարություն :
Պատգամավորները մտադիր են խորհրդարանում հանդես գալ առաջարկով, որ Իգդիրի մի զգալի հատվածը, ինչպես նաև Աղըրից որոշակի հատված, վերցնել պետության պատմամշակույթային արժեքների պաշտպանության խորհդրի վերահսկողության տակ, իսկ Արարատ լեռը և հարակից անտառապատ հատվածը դարձնել արգելոց:
Իմ կարծիքով վերջին ժամանակաշրջանում ադրբեջանցիների և քրդերի կռվախնձոր հանդիսացող տարածքները գոնե որպես արգելոց պահելը, և ադրբեջանցիների ձեռքի տակ , որպես սեփկանություն չանցնելու ժամանակավոր լուծում է սա...
Կարեն Հովհաննիսյան