Այսքան է կազմում ԱՄՆ կողմից զենքի մատակարարումը Սաուդյան բանակին, որի դիմաց $110մլրդ կվճարվի անմիջապես, մնացածը՝ հաջորդող տարիների ընթացքում։ Սա ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր զենքի վաճառքի գործարքն է։ Գործարքը բանակցել է Թրամփի փեսա և խորհրդական Քուշները։
Թրամփը մի կրակով մի քանի նապաստակ է սպանում։ Նախ իրականացնում է ամերիկյան զենք արտադրողներին տրված խոստումը։ Լայնածավալ ներդրումներ է բերում ԱՄՆ։ Սաուդների միջոցով ազդեցություն է ձեռքբերում տարածաշրջանում, գործնականում աջակցելով այսպես կոչված Արաբական «ՆԱՏՕ»-ի կայացմանը, որի հիմքերը դրվել են 40.000-անոց արագ արձագանքման ուժերի ստեղծմամբ, որի հիմնական թիրախը Իրանն է։ Արաբական աշխարհում հետայսու զենքի վաճառքի առյուծի բաժինը պատկանում է ԱՄՆ-ին և այստեղից դուրս են մղվում ՌԴ-ն ու Չինաստանը։ Սաուդները ձեռք են բերում տանկեր, ուղղաթիռներ, հետախուզական ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության և հետախուզական համակարգեր։
Սուրեն Սարգսյան