ԱՄՆ կողմից Կատարի հետ ռազմական գործարքը ոչ այլ ինչ է, քան քաղաքական մեսիջ Սաուդյան Արաբիային և նրա գործընկերներին, ըստ որի՝ կատարական ճգնաժամի խորացումն անընդունելի է: Բացի այդ, Կատարում ամերիկյան ռազմական բազայի առկայության գործոնն այն փոքրաթիվ երաշխիքներից է, որի շնորհիվ ճգնաժամն անկախատեսելի զարգացման փուլ չի թևակոխում:


Կատարի վրա սաուդիտների և նրանց դաշնակիցների կողմից ցուցաբերվող ճնշման առանցքային պատճառը Կատար-Իրան կապերն են, մյուս խնդիրներն առավել ածանցված են, ուստի ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ կոնսենսուսը թերևս կգտնվի հենց "հակաիրանականության" դաշտում:


Մեկ բան ակնհայտ է. Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի խորացումը կամ Կատարին "Չարիքի առանցք"-ի մաս հռչակելը ձեռնտու չէ ԱՄՆ-ի համար (անկախ Թրամփի հայտարարությունից): Ինչ վերաբերվում է ճնշումներին, ապա դրանք կպահպանվեն, քանի դեռ Դոհան չի վերանայել իր քաղաքականությունը:

 

Նարեկ Մինասյան