Թե ամբողջ աշխարհն էլ շուռումուռ տաս,
Արահետներով անդադար շրջես,
Չես գտնի մեկ է դու հեշտ ճանապարհ:

 

Պիտ փորձես անցնել այն միակ ուղով՝
Խոչընդոտներով, լի լուտանքներով,
Որ քեզ համար է հենց նախատեսված:

 

Դեմ կառնի ոտքդ քարին ահռելի,
Պիտ ուժեղ ցավի, պիտ ցավից տնքաս,
Ցավդ սաստկանա՝ դու խելքի կգաս:

 

Խնդիրներին արդեն չես դարձնի երես,
Իմաստնացած դրանք կլուծես,
Գլուխդ բարձր առաջ կգնաս:
Ու ամեն բացվող առավոտի հետ,
Պայծառ ժպիտը կհագնես դեմքիդ,
Խաղաղ հայացքդ վերև կհառնես:

 

Արուսիկ Քանդիկյան