Իմ սեփական արարքները, իմ սեփական խոսքերը իմ հոգին համակում են այնպիսի վախով ու խուճապով, որ այն թաքնվում է իմ էության ամենախորքում, որտեղից նրան այլև անհնար է դուրս բերել: Մի՞թե ես չգիտեմ, որ կյանքս բաղկացած է պարադոքսներից, ուզում եմ ասել' հակադիր ծայրահեղություններից, որոնք արդարացնում են բոլոր սխալները' ինչպես իմ, այնպես էլ իմ հանդեպ գործած… Ո՞ր խելագարը չի ափսոսում, որ ամբողջ աշխարհն իր նման չի գժվել:

 

 

ՄԱՐՍԵԼ ԺՈՒԱՆԴՈ
«Իմ անկման մասին» գրքից