Հեքիաթ,որին կարծես ամբողջ աշխարհն է հավատում.Եվրոպան ենթարկվում է մահմեդական օկուպացիայի: Աշխարհով մեկ վերջին տարիներին ենթատեքստով և բացահայտ խոսվում է այն մասին, որ Եվրոպական երկրները քիչ-քիչ դառնալու են մահմեդական երկրներ,որ մահմեդականները շատացել են Եվրոպայում,որ նրանք շուտով կդառնան եվրոպական բնակչության գերակշիռ մասը: Այո անգամ ռուսական շատ ԶԼՄ-ներ են հավատացել դրան և նույն բանն են տարածում: Հարգելիներս դա կատարյալ հեքիաթ է: Կարծում եք Գերմանիայում 2 մլն. թուրքերը կարող են եղանակ ստեղծել? կամ Ֆրանսիայում՝ 3մլն. արաբները?: Տեսնում ենք, որ Եվրոպական երկրներում աճում են մահմեդական մզկիթների թիվը և շատ տեղացիներ բողոքում են դրա դեմ, համացանցում կհանդիպենք նաև հոլովակների որտեղ մահմեդականները ուրախությամբ հայտարարում են,որ Եվրոպան իրենցն է լինելու, կամ ինչպես են եկեղեցիներում նրանց բարձրախոսների միջոցով ազան հնչեցնում: Սուտ է, քարոզչական հեքիաթ է: Անգամ համացանցում ակտիվ տարածվում է տեսանյութ որն ասում է ,որ ժամանակին Վանգան գուշակել է Եվրոպայի գրավումը մահմեդականների կողմից և Վատիկանում սպանդի կազմակերպումը,անգամ ռուսերեն կա այդ բարբաջանքը: Բայց չկա տեսագրություն որտեղ Վանգան կխոսի դրա մասին: Անշուշտ շատ մահմեդականներ իրենք էլ հավատացել են,որ իրենք գրավում են Եվրոպան ,բայց այդ հավատացողները մոռանում են տարիներ առաջ Ֆրանսիայում իրենց սկսած զանգվածային անկարգությունների մասին,որոնք արյան մեջ խեղդվեցին: Քադդաֆին էլ էր լրջորեն հավատացել դրան և հայտարարում էր,որ իրենք առանց գնդակի կգրավեն Եվրոպան.և հիմա ուր է նա?: Քադդաֆին իր ֆինանսական ռեսուրսներով կարող էր նման բան կազմակերպել.նա եվրոպական որոշ երկրների քաղաքական էլիտաներին ֆինանսավորելով կարծում էր,որ ազդեցություն ձեռք կբերի Եվրոպայի վրա,բայց ապագան ցույց տվեց,որ նրան ընդամենը օգտագործում էին փողերի համար և վերջում նրան էլ լիկվիդացրեցին: Կարծում եք եվրոպական քաղաքական էլիտաները խոտ են ուտում և չեն հասկանում այդ վտանգի մասին? սխալվում եք: Դրա վառ ապացույցը անցյալ տարի Գերմանիայում այն օրենքի չեղյալ հայտարարելն էր,որը ընդունվել էր 1940 ականների վերջին.համաձայն այդ օրենքի գերմանական բանակը իրավունք չուներ ռազմական գործողություններ իրականացնել երկրի տարածքում՝բացառությամբ արտաքին ագրեսսիայի; Այդ օրենքի վերացումը հենց նպատակ ունի զսպել ցանկացած փորձ երկրում մահմեդականների բռնի իշխանության վերցնելու: Հարց է ծագում ում և ինչի համար է պետք տարածել այսքան մասշտաբային ապատեղեկատվություն?: Իրականում դա արվում է Եվրոպան առանց գնդակի գրավելու նպատակ ունեցող իրական ուժի կողմից, որ շեղի մարդկանց ուշադրությունը.դա Գերմանիան է: Գերմանիան Եվրոպայի ամենահարուստ երկրներից մեկն է ,եթե չասենք ամենահարուստը: Տնտեսական ճգնաժամը,որ սկսվեց 2008 թվականին ազդեց գրեթե բոլոր եվրոպական երկրների վրա,բացի՝ Գերմանիայից: Ոչ միայն չազդեց,այլ հակառակը նրանց ավելի հարստացան: Գերմանիան սկսեց ավելի շատ վարկեր տալ եվրոպական շատ երկրների,որոնք վերցնելով գումարը բնականաբար չեն կարողանում ոտքի կանգնել,բայց բնականաբար ընկնում են կախվածության մեջ Գերմանիայից : Այսպիսով Գերմանիայի կամքին հակառակ այս երկրները չեն կարողանում տնտեսական ոլորտին վերաբերող օրենքներ ընդունել,կամ նրա չուզած սցենարով տնտեսական բարեփոխումներ իրականացնել: Ուզում ես մեկին քեզանից կախյալ վիճակում գցել?,վարկ տուր նրան,որը նա չկարողանա մարել և նա քո ոտքերի մոտ է: Անգամ բանը հասավ նրան,որ Գերմանիայից հնչում էին մեսիջներ Հունաստանին.կարող եք պարտքի դիմաց կղզիներ տալ Գերմանիային Միջերկրական ծովում: Այսօր գերմանական կապիտալ կա գրեթե բոլոր եվրոպական երկրներում,իսկ Վերջին տարիներին Եվրոմիություն մտած երկրները կարծես Գերմանիայի վասալները լինեն տնտեսական առումով: Անգամ շարքային գերմանացիներն են այդ երկրներ մեկնում և գնում գրեթե ողջ վաճառվող անշարժ գույքը: Այդ երկրները այն երկրներն են,որոնք ժամանակին օկուպացվել էին Գերմանական 3րդ ռայխի կողմից.իսկ այժմ ցիվիլ տնտեսական օկուպացիա է կատարվում: Լեհաստանի Հյուսիս-արևմտյան շրջանները ժամանակին եղել են գերմանական հողեր և այնտեղ ամառը զբոսաշրջիկների գերակշիռ մասը կազմում են գերմանացիները,ասենք դա նրանց համար այն է ինչ մեզ համար Արևմտյան Հայաստան այցելելը: Մի 60ին մոտ գերմանացու հանդիպեցի այդ վայրերից մեկում և խոսակցության բռնվեցինք: Հարցիս,որ սա ձեր երկիրն է չեք ուզում հետ բերել?,նա ասաց,որ տարբերություն չկա ՝նույն Եվրոմիությունն է: Երեք շիշ գարեջուր խմելուց հետո ասաց,որ հետ են բերելու ,բայց արդեն առանց բանակի՝փողով գնելով աղքատ լեհերից: Հ.Գ. ԷԼի ենք ասելու,որ Եվրոպան մահմեդականներն են գրավում?

 

 

Տիգրան Մկրտչյան