Պարզվում է՝ ժնևյան քննարկումների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով Հարավային Օսիա ժամանած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերգը, ըստ Վրաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման, ցուցաբերել է, մեղմ ասած, «անհասկանալի և անընդունելի վարք»:

 

Թբիլիսիի վրդովմունքի պատճառն այն է, որ Զալբերգը նշված այցի ժամանակ շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահ Ա. Բիբիլովին՝ այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդել են հարավօսական լրատվամիջոցները:

 

Այդ կապակցությամբ Վրաստանում ԵՄ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ բացատրություն տալու:

 

Վրաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ կապի մեջ են ԵՄ ղեկավարության հետ, և ակնկալում են Բրյուսելի համապատասխան արձագանքը: