«Հայերը շատ լավ են հասկանում,թե որտեղից է գալիս ինքնիշխանության կորստի վտանգը»։ Սա էր Պյոտր Սվիտալսկու հայտարարության մեխը,որը արդեն երկու օր է հայաստանյան սոցիալական կայքերի,մամուլի ու զանգվածային այլ լրատվամիջոցների քննարկման թեման է։ Սա էր գրգռել Հայաստանի իշխանություններին,ինչին հետևոց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի պատասխանը՝ Հայաստանի ներքին գործերին չխառնվելու համար։

 

Չի կարելի իհարկե ասել,որ Սվիտալսկուն քլնգելը անշառ գործ է,սակայն օգտվելու այն հանգմանքից որ Եվրոպան խոսքի ազատության բնօրրան է, Հայաստանի իշխանությունները լծվեցին հարգարժան դեսպանին ցույց տալու ի տեղը։ Իսկ թե որտեղից է Հայաստանին ինքնիշխանության վտանգ սպառնում,այ դա արդեն շատ կարևոր ու ցավոտ հարց է։ Վախենամ,հենց դա է դարձել փոխհրաձգության խատճառ։ Հայաստանում առհասարակ,բացիա յն որ պատմականորեն հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չի նկատվել,ահավոր ցավոտ են տանում,որ ռուսների հանդեպ ինչ-որ ակնարկներ է արվում։ Հեծանիվ չենք հայտնագործի,եթե ասենք,որ հենց Ռուսաստանը նկատի ուներ Սվիտալսկին,նշելով որ Հայաստանին լրիվ այլ տեղից է սպառնում ինքնիշխանություն։

 

Ոտ ու ձեռով կախված լինելով Ռուսական տնտնեսությոնւնից,Հայաստանը այսօր մաքսիմումն է անում Եվրոպայինց օգուտ ստնանալու համար։ Սա երևւ թե այլևս կասկած չի հարուցում։ Մնում է միայն հասկանալ,Եվրոպան սրն պատաստ է թե ոչ,և եթե պատրաստ չէ,ինչպես է պատրաստվում այդ երևույթի դեմն առնել։