Որևէ հաղթանակ, հատկապես ռազմական հաղթանակները հեշտ չեն տրվում, բայց դյուրին չեն, անգամ պակաս կարևոր չեն հաղթանակների գինը նաև խաղաղ ժամանակներում պահպանելը, արժևորելը:
Այս օրերին նշելով Մայիսյան հերթական եռատոնը, վայելելով դրա ուղղակի պտուղները՝ հպարտ, գեղեցիկ, ուրախ սերունդների մասնակցությամբ զանազան տոնակատարություններ ազատ ու անկախ Հայրենիքի տարբեր անկյուններում, Սփյուռքի գաղթօջախներում, նաև հարգանքի տուրքն ենք տալիս այն հազարավոր հայորդիների անմար հիշատակին, որ պատմության տարբեր շրջափուլերում պարգևել են մեզ այսօրվա հաղթանակների բերկրանքը:
Այս տոներն իրենը համարող յուրաքանչյուր հայ նաև սրբազան պարտք ունի՝ կառուցելու այնպիսի Հայրենիք, կրթելու այնպիսի սերունդներ, ում համար անդառնալին՝ իրենց կյանքն են զոհել հազարավոր Անմահ Հերոսներ:
Եվ ուրեմն՝ մեծ հպարտությամբ, անկեղծ ուրախությամբ և պատասխանատվության խորը զգացումով նշենք այսօրվա Եռատոնը: Շնորհավոր...
Արմեն Պետրոսյան