Արժեր լսել ինչ-որ մեկի հիմնավորած կարծիքը, որ այսօրվա իշխանությունները, ազնվորեն, չեն ցանկանում կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Փաստերը, որոնք կնշեմ հակառակն են խոսում։ Դրանք հետևյալն են՝
1. Ռազմավարական նշանակության օբյեկտները և ռեսուրսների արտադրությունը, ներկրումը և արտահանումը հանձնված է այլ երկրների ծագմամբ պետական կամ առևտրային կազմակերպություններին։
2. Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների շուկաներ հանձնված են կոնկրետ մարդկանց, ովքերև կոնկրետ հարստանում են։
3. Արդեն տասնամյակից ավել է չեն ստեղծել այնպիսի հարկային ու մաքսային համակարգեր, որ պարտավոր էին անել ըստ Սահմանադրությամբ, որն ապահովեր տնտեսական վերահսկողություն, կազմակերպեր ներքին շուկայի պաշտպանություն և ոչ մի բան ավելի։
4. Տասնամյակից ավել է՝ չեն վերացրել կրթության ու գիտության ոլորտից կոռուպցիան, որը հեռանկարային կդարձներ պետության և քաղաքացիների համար բոլոր ոլորտների զարգացումը։
6. Դատական համակարգին ոչ ոք չի վստահում։ Այն վարկաբեկված է և կարելի է չհիմնավորել այս պարզագույն փաստը։
7. Մեր ռազմական գործընկեր ՀԱՊԿ-ին զիջվել է մեր իսկ ռազմական ոլորտում ինքնուրույն գործելու որոշ իրավասություններ։
8. Ներկայիս իշխանությունը փորձում է Հայաստանը տանել ու կպցնել դեռևս չձևավորված ու անարժեք մաքսային միությանը, որին էլ զիջվելու է մեր արտաքին տնտեսական քաղաքականության ինքնուրույնությունը։
9. Նրանց մեկ քայլով պետությունը զրկվել է զարգացման հեռանկարից, որը տալու էր Ասոցացման համաձայնագիրը, ավելի կոնկրետ՝ Խորը և համապարփակ ազատ առևտի մասով։
11. Հանրային հեռուստաընկերությունը ծառայում իշխանությանն, այլ ոչ թե հասարակությանը ու ցուցադրում իշխանության կողմից կազմակերպված օպերաները, և ոչ թե պետության սահմաններում տիրող աղետալի վիճակը։
Հ.Գ. Անկեղծ՝ ուզում եմ համոզվել, որ այսօրվա իշխանությունը սա հենց ինքը չի կազմակերպում։ Եթե փորձ անող լինի, ապա Ա-ից Ֆ-ը պետք է մանրամասնի։