Մոտենում է սեպտեմբերի 1-ը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր ուսուցիչներին՝ դպրոցի, ինստիտուտի և կյանքի, ովքեր մեծ դեր են խաղացել իմ կյանքում: Բայց ես ուզում եմ խոսել այսօրվա ուսուցիչների մասին: Արդեն 70-80-ականներին Երևանի մանկավարժական ինստիտուտ էին գնում այն աշակերտները, ովքեր այլ ԲՈՒՀեր ընդունվելու շանս չունեին ( ոչ թե ֆինանսների, այլ գիտելիքների առումով):
Մեր սերունդը, կեսկատակ-կեսլուրջ մանկավարժականի շրջանավարտներին ասում էին ԵՄԻՇ(Երևանի մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ): Խոսքս, իհարկե բոլորին չի վերաբերում, բայց արդեն 30-40 տարի առաջ պարզ էր, որ ապագա ուսուցիչների որակը պրոֆտեխուսումնարանների շրջանավարտների որակից քիչ է տարբերվելու:
Իսկ այն պահից սկսած, երբ օրենքով արգելեցին ԵՊՀ-ի կամ պոլիտեխնիկի շրջանավարտներին որպես ուսուցիչ աշխատել դպրոցներում, պատկերը դառձավ ավելի ողբերգական: Իհարկե այսօր էլ կան շատ լավ ուսուցիչներ և դասախոսներ, բայց ընդհանուր պատկերը ես չէ, որ պետք է նկարագրեմ: ԲՈՒՀերի այս տարվա վիճակը ձեզ ապացույց: Այնպես որ այսօրվա կրթական մակարդակի որակը շատ ավելի խորը արմատներ ունի, քան կարելի է պատկերացնել: Ի դեպ, մասնավոր դպրոցներում մանկավարժական ավարտած ուսուցիչ շատ քիչ կգտնեք:
Ես սա ասում եմ ոչ թե այսօրվա, այլ 10-15 տարվա ապագայի համար: Շուտ եմ ասել, դեմքիս թռնել չկա: