Թշնամի երկրի պաշտպանության նախարարը լուրջ քննություն պետք է հանձնի երկրի ղեկավար Իլհամ Ալիևի մոտ: 2016 թվականին մի շարք զինատեսակներով մարտերը ձախողելուց հետո Զաքիր Հասանովի առաջ կա մեկ մեծ խնդիր՝ ապացուցել երկրի ղեկավարին, որ ինքը դեռ ինչ-որ բանի պետք է: Ապրիլյան մարտերին, եթե ադրբեջանական բանակը ինչ-որ առաջխաղացում ունեցել է, դա կատարվել է բացառապես վարձկան զորքի հաշվին: Այդ ամենը շատ լավ հասկանում է նաև Ալիևը: Զաքիր Հասանովը առաջին հերթին ձախողել է երկու ուղղաթիռների հարձակումը և ամենակարևերը՝ 5 տանկերի շրջափակման մեջ մնալը և մնացած տանկերի իրար հետևից պայթյունները: Սա է պատճառը , որ այս զորավարժություններում Ադրբեջանի ՊՆ-ն ավելացրել է մասնակցող տանկերի քանակը:
Հասանովը նաև մարտի պատրաստ լինելու կոչեր է անում, այդ կերպ իբր փորձում է բարձրացնել սեփական բանակի զինվորի մարտունակությունը և ինչ-որ չափով էլ փորձում է մեր աչքը վախեցնի: Սակայն անձամբ Զաքիր Հասանովը շատ լավ տեղյակ է, որ մենք՝ ի տարբերության իր բանակի ու ժողովրդի, միշտ ենք մարտի պատրաստ: Դա մի քանի անգամ ապացուցել ենք, բայց էժանագին քայլերի սիրահար գեներալը, պաշտոնավարման վերջին տարիներին, փորձում է առյուծի սիրտ կերած նախարարի անուն թողնի: Բայց մենք, առավել ևս իր բանակի կազմում կռված ու կռվող զինվորները, դեռ չեն մոռացել, թե ինչպես էր ժամանակին պետության կողմից իրեն տրամադրված Վիլիսով մարտի դաշտից փախնում դեպի Բաքու ու թողնում էր այդ նույն պետության սահմանները ու իր զինակից ընկերներին:
Այդքան անցած տարիներից հետո էլ զգացվում է, որ պատերազմից փախնող գեներալը դեռ պատերազմին պատրաստ չէ, այսինքն զորքին պատրաստվելու հրաման տվողը անձամբ դեռ պատրաստ չէ այդ պատերազմին, որին ցանկանում է ուղարկել սեփական զինվորներին:

 

Աշոտ Ասատրյան