Տոն, որ իսկպես ամենասիրվածն է: Սիրված է, քանի որ չեմ հավատում, որ կա աշխարհում մեկը, որ չսիրի իր մորը։ Հրաշալի է ասված' Մայր' սուրբ ու բարի: Նա, ով կյանք է պարգևել մեզ' կրել սրտի տակ, աշխարհ բերել ու ողջ կյանքը նվիրել զավակին:
Սա թերևս շատերի համար ամենասպասված տոնն է: Սպասում ենք, որ սրտանց շնորհակալություն ասենք, ասենք, որ եթե ափի մեջ ձվածեղ պատրաստենք էլ' քիչ կլինի, սպասում ենք, որ շատ ու շատ այլ գեղեցիկ ու սրտաբուխ խոսքեր ասենք։ Սակայն ինչ էլ ասենք, ոչինչ կլինի, եթե սերն ու նվիրվածությունը պիտի միայն խոսք մնան, այլ ոչ թե ամենօրյա հոգածություն ու խնամք։ Մաղթում եմ, որ ամեն մարդ միշտ իր կողքին, իր գլխին ու իր սրտում վայելի մոր քնքշանքն ու ջերմությունը։ Վայելի որքան հնարավոր է երկար՝ արժևորելով ամեն վայրկյանն ու ամեն հանդիպումը։ Քանի կարող եք։
Արդեն երկնքում, բայց միշտ իմ սրտում. տոնդ շնորհավոր, մայր իմ: Շնորհավոր նաև քո տոնը իմ բալիկների մա՛յր:
Շնորհավոր ու շնորհակալությու՛ն ձեզ, Հայ մայրեր:

 

Թևան Պողոսյան