Այսօր Երկրապահի օրն է,բոլորիս տոնն է:Երկրապահի դերը Արցախյան պատերազմում անուրանալի է և հայտնի է բոլորին: Կուզեի անդրադառնալ Երկրապահ Կամավորականների Միության մեր պատմության մեջ ունեցած դերի մասին,բայց մի փոքր անսովոր կողմից:: Շատերն են անդրադարձել ռազմի դաշտում և խաղաղ ժամանակներում ԵԿՄ-ի կատարած գործերի մասին,բայց մի բան ենք մոռանում: Մոռանում ենք,որ ԵԿՄ-ի ստեղծվելով,որպես միասնական կազմակերպություն այնպես արեց,որ Հայաստանը չդառնա Աֆղանստան,90ականների Չեչնիա: Պատերազմի ժամանակ տարբեր ջոկատներից միասնական կամավորական բանակ ստեղծելը ժամանակի հրամայական էր՝միասնաբար թշնամու դեմ կռվելու,հաղթանակ կռելու և որ ամենակարևորն է տարբեր հենքերի վրա կազմավորված ջոկատներին միասնական,եղբայրական կապերով միացնելու տեսանկյունից: Սպարապետը ոչ միայն պատերազմում հաղթելու մասին էր մտածում,այլ՝ հաղթանակից հետո ներքին խաղաղություն պահպանելու : Կամավորական ջոկատները կազմավորված էին հիմնականում կուսակցական,տեղային,ստրուկտուր հենքերի վրա: Այդ բոլոր ջոկատները միավորվեցին ի շահ երկրի՝մի կողմ թողնելով գաղափարական,տեղային տարբերությունները: Այսպիսով հաղթեցին պատերազմը՝ հիմք դառնալով կանոնավոր բանակի ստեղծման: Իսկ պատերազմից հետո այս միավորումը ապահովեց ներքին խաղաղությունը՝ չթողնելով ,որ Աֆղանստանի և 90ականների Չեչնիայի պես հաղթանակից հետո սկսեն իրար դեմ թշնամաբար տրամադրվել և քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշվել տարբեր գաղափարակիր կամ տեղերից կազմված ջոկատներին: Սպարապետի ցանկությունը եղավ՝ հաղթեցինք և չքաշվեցինք քաղաքացիական պատերազմի մեջ: Փառք Հայաստանին, փառք հերոսներին:
Տիգրան Մկրտչյան