Մեր ժողովրդի մի մասը չի հասկանում՝ ընտրությունն ինչ է, ընդ որում՝ չի հասկանում ֆունդամենտալ մակարդակում, ոչ թե տեխնիկական...
Մեկը դժգոհում է՝ «տո թքեմ իրանց վրա էլ, իրանց տված թոշակի վրա էլ», հարցնում են՝ «բա խի ես ՀՀԿ ընտրել» (իսկականից, խի, հենա Ծառուկյանը թոշակ բարձրացնել էր խոստանում, այսինքն՝ դժգոհության աղբյուրի վերացում, չեմ հիշում՝ էլ ով էր տենց խոստումներ տալիս...) պատասխանում է՝ «էէէ, պետք է եղել, ընտրել եմ»։
Առաջարկում եմ ատոմակայանը փակել, եթե սենց մուտանտները չվերանան, ուրեմն՝ չգիտեմ էլ ոնց կարելի է նման դեմքերից ազատվել։
Հուսով եմ, որ Հանրապետական կուսակցության անդամ կամ պարզապես գաղափարախոսությունը կիսող ընկերներս, որ ձեռքները ճար լիներ, սենց սորտերին կգտնեին, կգնային ու կասեին, որ քո պես մինոՏԱՎԱՐՆԵՐԻ ձայնը մեզ պետք չէ, քանի վերջնահաշվարկը չի ավարտվել, քել միջնորդենք, թող ձայնդ ուրիշին գնա կամ ճանաչվի անվավեր...