2-3 օրից ժողովրդի մեծ մասը էլի կհիշի իշխանություններին՝ վճարելով դեկտեմբերի գազի և լույսի վճարները: Կհասկանա, որ 5000 դրամ ընտրակաշառքը չի հերիքում 50000 դրամ ավել կոմունալ վճարելու համար: Կհասկանա և մյուս օրը կմոռանա: Ինչպես մոռացավ, որ այդ 5000 դրամը վճարեց անցած տարվա թանկ բանջարեղենի ու կաթնամթերքի համար: Ինչպես մոռացավ, որ 20000 դրամ վճարեց արագաչափի համար, 5000 դրամ վճարեց 100 դրամ ավտոկայանատեղի ուշացրած տուրքի տուգանքը: Մոռացավ, որ 100000 դրամ վճարեց երեխայի ուսման թանկացրած վարձի համար: Կմոռանա, ինչպես է ամեն ամիս 150000 դրամ աշխատավարձից 10000 դրամ վճարելու կենսաթոշակային ֆոնդին: Կմոռանա 150 դրամ դառնող տրանսպորտի ժամանակ: Կմոռանա մյուս ամիսների կոմունալների ժամանակ, մյուս տուգանքների, թանկ հաց ու մթերք գնելու, մյուս տարվա ուսման վարձի ժամանակ... Կմոռանա ու անհամբեր կսպասի հաջորդ ընտրությունների ժամանակ բաժանվելիք 500 ռուբլի ընտրակաշառքին...

 

Մեսրոպ Առաքելյան