«Ծառուկյան» դաշինքով Տավուշի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Վարուժան Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Երեկ շատ լավ հանդիպումներ ունեցանք Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար գյուղերի ընտրողների հետ: Աշխատող, բարոյական, կիրթ մարդիկ են, օգնություն չեն ուզում, աշխատատեղ են ուզում: Իսկ պաշտոնյաների կողմից սուտ խոստումների, մարդկանց խաբելու և ապակողմնորոշվելու փորձերի ահազանգներով արդեն զբաղվում ենք...

 

Ոմանք նույնիսկ Բեթղեհեմի տատ չեն, բայց իրենց Հռոմի պապի տեղն են դրել...»: