Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բաբկեն Արարքցյան,
Համբարձում Գալստյան
Սամվել Գևորգյան
Ալեքսան Հակոբյան
Սամսոն Ղազարյան
Ռաֆայել Ղազարյան
Վազգեն Մանուկյան
Աշոտ Մանուչարյան
Վանո Սիրադեղյան
Դավիթ Վարդանյան
Լևոն Տեր-Պետրոսյան
«Ղարաբաղ» կոմիտեն, որն իր քաղաքական ներուժով ու արձանագրած արդյունքով վաղ թե ուշ իր արժանի տեղն է գրավելու համաշխարհային պատմության մեջ։
Եվս հարյուրավորները, որ Կոմիտեի առանցքի շուրջ դարձան կուռ թիմ՝ Արցախյան շարժման սրբազան նպատակներն ի կատար ածելու գործում։
Եվս հազարավորները, որ այդ նպատակին հասնելու համար զոհեցին իրենց կյանքը։
Եվս հարյուր հազարավորները, որ անմռունչ տարան Շարժման, իսկ այնուհետև նորանկախ Հայաստանի դեմ ծառացած աննկարագրելի դժվարությունները։
Այս ամենի կողքին մի խումբ մարդիկ, որոնք անլվա ոտքերով ուզում են մտնել մեր նվիրական հաղթանակների խորանը։
Չի ստացվելու։ Եթե նույնիսկ դրա համար ներգրավեն հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները։ Եթե նույնիսկ կեղծիքը սփռեն օրը՝ քսանչորս ժամ, շաբաթը՝ յոթ օր, ու տարին՝ տասներկու ամիս։ Եթե նույնիսկ ոմանք ուրանան իրենց իսկ ներդրումն այդ նպատակների իրականացման գործում։
Վաղ թե ուշ մեր պատմությունը մաքրվելու է աղբից, ու Արցախյան շարժումն ու նրա արձանագրած արդյունքն իր ոսկեշող հմայքով հպարտություն է բերելու ապագա սերունդներին»։