Ստեղծված իրավիճակում չկա մի ուժ, ով կկարողանա քաղաքակիրթ տարբերակով կանգնեցնել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը։ Սա իսկապես անհերքելի է, իսկ մյուս քաղաքական ուժերը պետք է փոխեն իրենց մարտավարությունը և գերջանքեր գործադրեն գալիք ընտրությունների քարոզարշավի վրա, պետք է փոխեն քարոզարշավի իրենց հայտնի մեթոդները, փոխեն դեմքերին ու աշխատեն, որպեսի գոնե փոքր խմբակցություններ ունենան գալիք ԱԺ֊ում։


Այնուամենայնիվ, շարունակում եմ կարծել, որ Փաշինյանի կուսակցությանը կարելի կլինի հաղթել միայն 5 տարի հետո, ընտրություններում ու նորաստեղծ քաղաքական ուժի միջոցով։ Մարդիկ փոփոխություն են ուզում, հոգնել են հին կուսակցություններից ու դեմքերից։ Իսկ որ մեզ օդուջրի նման անհրաժեշտ է նոր կամ նորացված ընդդիմություն, դա միանշանակ է։

 

Զոհրապ Եգանյան