Լրատվականներից մեկին այսօր հարցազրույց են տվել ներկայիս և նախկին պատգամավորներ Լեռնիկ Ալեքսանյանը և Աղասի Արշակյան:
Նրանցից մեկը՝ Լեռնիկ Ալեքսանյանը, ասել է, «թե Ծառուկյանի վերադարձից հետո ԲՀԿ-ն այլևս նույնը չի», իսկ Աղասի Արշակյանը պնդել է, թե ինքը չի ողջունում Ծառուկյանի վերադարձը քանզի «դա օգուտ չի տալիս ո՛չ իրեն, ո՛չ հասարակությանը»:
Ուրեմն առաջին, Այո, Ծառուկյանի վերադարձից հետո ԲՀԿ-ն այլևս նույնը չի, և չի էլ կարող լինել: Ավելին Ծառուկյանի վերադարձից հետո նույնիսկ քաղաքական դաշտը նույնը չէ, քանզի նրա վերադարձով՝ ամայացած անապատ հիշեցնող քաղաքական դաշտին նոր շունչ է հաղորդվել:
Ինչ վերաբերում է, բոլոր ժամանակների ամենահնչեղ դհոլներից մեկի՝ Աղասի Արշակյանի, հնչեցրած մտքին ապա պետք է հիասթափեցնեմ նորից նրան, ոչ նրա կարծիքն է ինչ-որ մեկին հետաքրքրում ոչ էլ նրա ողջունել կամ չողջունելը, իսկ օգուտի հետ կապված՝ հարկեմ համարում նշել, որ Ծառուկյանի վերադարձը առաջին հերթին օգութ է հատկապես մեր ժողովրդին, քանի որ նրա վերադարձով վերականգնվեց ժողովրդի հույսը առ Հայաստանի վաղվա օր:
Քաղաքական գործիչների գնահատականը տալիս են ոչ թե այլ քաղաքական գործիչները, այն էլ աղասիայվազյանների պես մելկի ժուլիկները, այլ ժողովուրդը, իսկ ժողովուրդ լավ է ճանաչում Ծառուկյանին ու դրա համար էլ տևական ժամանակ պահանջում էր նրա վերադարձը...
Գագիկ Աբգարյան