Սովորաբար, Հայաստանում բարեգործությունների, մարդասիրության կամ այլ վեհ բաների մասին խոսակցությունները թեժանում են հատկապես ընտրություններին. նպատակը, թերևս, ոմանց բուռն ցանկությունն է՝ այդ օրերին առավելապես բարերարի ու մարդասերի դիմակով հանդես գալու: Արդյունքում, սակայն, այդ ամենը վերջանում է ընտրությունների ավարտով, ու, որպես կանոն, ոչ ոք այլև չի հիշում ո՛չ իր խոստումները, ո՛չ էլ, առավել ևս, կարիքավոր ու օգնության կարոտ մեր համերկրացիներին:

 

Իրականում, սակայն, կյանքն է ցույց տալիս՝ իսկական բարերարը երբեք այդ ամենի հաշվին դիվիդենտներ չի փորձում հավաքել ու այլոց օգնելու միջոցով չի ջանում ինքնակայանալ. Գագիկ Ծառուկյանի պարագայում ամեն բան հենց այսպես է: Պարզվում է՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, «Շիրակ կենտրոնի» հետ համատեղ՝ ձեռնամուխ է եղել հերթական մարդասիրական ծրագրի իրականացմանը. Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ առաջիկայում Գյումրիում բազմաթիվ ընտանիքների, որտեղ շուտով նոր երեխա պետք է ծնվի, հատկացվելու են նոր բնակարաններ՝ ի աջակցություն սոցիալապես կարիքավոր մեր համերկրացիների:

 

Ուշագրավն այստեղ այն է, որ ծրագրի մեկնարկի ժամանակահատվածը հատուկ նպատակով է ընտրվել, որպեսզի այս ամենը ոչ մի կերպ չասոցացվի քաղաքական գործունեության հետ: Անկասկած, Ծառուկյանի այս անակնկալ նախաձռնությունն ամենևին էլ միակն ու եզակին չէ, ու նույն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն ամենևին էլ առաջին տարին չէ, որ ազգանպաստ գործունեություն է ծավալում: Պարզապես այստեղ հարցը մեկ այլ բան է՝ այն նրբանկատությունը, որ դրսևորվել է այս հարցում. Ծառուկյանի բարեգործական առաքելությունը քաղաքական նպատակներ երբեք չի ունեցել ու մշտապես նպատակ է հետապնդել օգնելու, աջակցելու օգնության կարիք ունեցող:

 

Աշոտ Գաբրիելյան