Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու մասին որոշումը տեկտոնական շարժումներ է առաջացրել դաշտում:
Դա է պատճառը, որ թե լրատվականներում և թե սոցկայքերում քննարկվելիք համար մեկ թեման հենց այդ հայտարարության մեսիջներն էին: Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի տարիների գործունեությունն ու կայացվածության աստիճանը, միանշանակ կարելի է փաստել, որ անձնական ամբիցիաների կամ շահի համար չէ, որ նա վերադարձի որոշում է կայացրել, այլև իսկական հայրենասերին վայել կերպով, տեսնելով երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, տեսնելով երկրում օրեցօր ահագնացող արտագաղթի մեծ ծավալները, գիտակցելով պետության անվտանգության ապահովման կարևորությունը, կայացրեց այդ դժվարին և միևնույն ժամանակ շատ պատասխանատու որոշումը:

 

Քաղաքական դաշտում գոյացած հսկայական անդունդը, որն առաջացել էր Ծառուկյանի հեռանալուց հետո, իր հետ միասին չեզոքացրել էր նաև հսկայական էլեկտորատ, ովքեր 2017-ի խորհրդարանական ընտրություններին ապակողմնորոշվածության մեջ էին գտնվում, քանզի այն համոզմունքներն ու գաղափարները, որոնց կրողին կվստահեին իրենց քվեն, չկար: Այս ամայությունն էլ նպաստեց հանրային պահանջի ձևավորմանը՝ Գագիկ Ծառուկյանին կրկին տեսնել քաղաքակության մեջ: Սպասելի էր նաև, որ այս իրադարձության հետ կապված կհնչեն նաև հակասական կարծիքներ, որոնք բացի նրանից որ չեն ունենալու տրամաբանական հենք, այլև արտահայտվելու են հիստերիկ պոռթկումերի ձևով:

 

Ծառուկյանի հայտնվելը դաշտում, ստվերում է թողնելու բոլոր այն քաղաքական ուժերին և գործիչներին, ովքեր հույս ունեին նախընտրական քարոզարշավի ընթացքում խեղաթյուրելով հասարակության վստահությունը հայտնվել խորհրդարանում: Այս տեսանկյունից Գագիկ Ծառուկյանի վերադարձը կատարելու է նաև դաշտը անարժաններից և լարախաղացներից մաքրման ֆունկցիա, որի արդյունքում հնարավոր կլինի դաշտը որակական առումով կարգավորել և հանրությանը ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն տալ:

 


Հիմա, եթե խոսելու լինենք խորհրդարանական ընտրություններից, ապա առջնահերթ պետք է փաստել, որ արդյունքի վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ, այն դաշինքը, որը ձևավորվելու է հենց Ծառուկյանի շուրջ, քանզի արդար և ազնիվ մղումները, երբեք չեն կարող ստորադասվել միայն փառքի և իշխանության ձգտումներից:

 

Սարգիս Հարությունյան